ԱՐՑԱԽ – Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

29 մայիսի, 2020, Քաղաքական

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում կադրային նոր նշանակումներին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի գերատեսչության ներկայիս ղեկավար Մասիս Մայիլյանը:

«Կցանկանայի ընդգծել, որ ես համագործակցության կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, և Մասիս Մայիլյանն ընդունել է իմ առաջարկը: Քանիցս նշել եմ, որ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են ջերմ, և այս փուլում կարևոր եմ համարում նրա հետ համագործակցությունը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք քաղաքական առևտուր ենք արել: Ընդհակառակը՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք այսօր կան, մենք համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

artsakhpress.am/arm/news/126892/masis-mayilyany-knshanakvi-ah-artaqin-gortseri-nakharar.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail