Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը

Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը

01 ՅՈՒՆԻՍ 2020 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայի դատախազությունը հայտարարություն է տարածել Հրանտ Դինքի կնոջը եւ Հրանտ Դինքի հիմնադրամին մահվան սպառնալիքներով նամակ ուղարկելու մեջ կասկածվողին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»–ը, դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Դինքի կնոջը եւ Դինքի հիմնադրամին սպառնալիքներով նամակ ուղարկողը ձերբակալվել է Կոնիա քաղաքում։ Նա նախկինում «դիտավորյալ վնասվածքներ հասցնելու, վիրավորելու եւ սպառնալու» մեղադրանքով դատվածություն է ունեցել։

Նշենք, որ մայիսի 29–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որ անհայտ անձը մահվան սպառնալիքներով նամակ է ուղարկել` ուղղված հիմնադրամի անդամներին, Հրանտ Դինքի կնոջ եւ Դինքի փաստաբանին։

News.am

akunq.net/am/?p=71347

Facebooktwitterredditpinterestlinkedinmail