Ադրբեջանի ազգությունների հայտարարությունը՝ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմն Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ

21 դեկտեմբեր 2015
Ավելի քան 20 տարի ձգվող ղարաբաղա-ադրբեջանական պատերազմն Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ: Այսպիսի բովանդակությամբ հայտարությամբ են հանդես եկել Ադրբեջանի բնիկ ազգերի շահերը ներկայացնող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միասնական հայտարարությունը հրապարակել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Ավելի քան 20 տարի Ադրբեջանի ղեկավարությունը ստիպում է մեզ եւ Արցախում ապրող հայերին կռվել: Սա ամենամեծ անարդարություն է, որին ոչ ինքնակամ մասնակցում են նաեւ ադրբեջանցիները: Արդեն քսան տարի բազմաթիվ երիտասարդներ են վտանգում իրենց կյանքը եւ զոհվում՝ հանուն Ադրբեջանի ղեկավարության շահերի»,- նշված է հայտարարության մեջ:

Նախաձեռնության հեղինակները խոսել են նաեւ այն մասին, որ այսօր հայկական կողմի դեմ ադրբեջանական բանակի կազմում կռվում են լեզգիներ, թալիշներ եւ մի շարք այլ ազգությունների ներկայացուցիչներ:

«Մենք պետք է մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց, արդյո՞ք Ղարաբաղը մեր հայրենիքն է եւ արդյո՞ք հայերը մեր թշնամիներն են»:

Հայտարության հեղինակնեը խոսել են այն մասին, որ 1988-ից սկսած՝ հազարավոր երիտասարդներ զոհվեցին, որպեսզի ալիեւներն ամրապնդեն իրենց իշխանությունը Բաքվում: Եվ այդ ամենը շարունակվում է մինչեւ հիմա:

Հայտարարությունը ստորագրողների թվում են հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ:

http://www.yerkirmedia.am
http://westernarmeniatv.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail