Հունաստանը դատապարտել է Սբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումը. Թուրքիան կոչ է արել ազատվել «պատմական կոմպլեքսներից»
01 ՅՈՒՆԻՍ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կ.ՊՈԼԻՍ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ԿԸ ՅԻՂԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի Սբ Սոֆիա տաճարում Ղուրանի և աղոթքների ընթերցումը։
«Նման գործողությունները վիրավորում են համաշխարհային հանրությանը. Թուրքիան պետք է հարգի համաշխարհային մշակույթի և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որին անդամ է նա համարվում», – նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ աղոթքի ընթերցումը խախտում է 1935 թ. թանգարանի վերածված տաճարի կարգավիճակը։
Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ “Հունաստանը պետք է ձերբազատվի պատմական կոմպլեքսներից, և պետք չէ ամեն նմանատիպ դեպքերի ժամանակ նման հայտարարություններ տարածել”՝ մեղադրելով Հունաստանին անհանդուրժողականության մեջ՝ “քանզի Աթենքը եվրոպական միակ մայրաքաղաքն է, որտեղ մզկիթ չկա”։
Yerkir.am
akunq.net/am/?p=71363