ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից

01 ՅՈՒՆԻՍ 2020 – ՄԵՐ ՈՒՂԻՆ – Բեմ – Չորրորդ իշխանություն: //ՄԵՐ ՈՒՂԻՆ ՆԱԽՈՐԴԸ//

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից։ Զորակցում է ժողովրդի իրավունքներն ու պահանջները լսելի դարձնող անկախ մամուլին, մամլո պատասխանատու ազատությանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԵՐ ՈՒՂԻՆ

Այսօր ցանկացած կայացած պետություն ունի նաև կայացած մամուլ:

Անկախ մամուլը ոչ միայն լրատվության ապահովողն ու տարածողն է, այլև ունի շատ կարևոր խորհրդանշական ու հոգեբանական իմաստ ու նշանակություն՝

Անկախ մամուլը հավասար է անկախ ու ազատ խոսքին, իրավունքին ու ցանկությանը:

Պատմական հայացք նետելով ոչ այնքան վաղ անցյալին, տեսնում ենք, թե ինչ հրեշավոր տրանսֆորմացիա (այլասերում) է տեղի ունենում այն հասարակության մեջ, որտեղ ազատ մամուլ գոյություն չի ունեցել:

Ցավոք այդ իրավիճակն ամբողջովին վերացած չէ, և աշխարհի շատ ու շատ հատվածներում այսօր էլ կարելի է ականատես լինել մամուլի ճնշմանը, ինչը նշանակում է միայն մի բան. այդ երկրում ազատ խոսքը տեր չունի:

Իսկ այդ՝ իր հերթին ուրիշ խնդիրներ է մատնացույց անում:

Ազատ խոսքի բացակայությունն ընդգծում է պետության անկատարությունը, հասարակության վախկոտությունն ու անհատական-անձնական ինքնուրույնության բացակայությունը:

Այն երկիրը, որը չունի ազատ մամուլ, չունի և վաղվա օր:

Այն երկիրը, որը չունի ազատ մամուլ, նա չունի հավատ ու վստահություն իր և իր ժողովրդի, հասարակության նկատմամբ:

Դա ընդգծում է մի շատ կարևոր խնդիր ևս՝

Ազատ խոսքին դեմ կանգնելու պատճառներից մեկը նաև այն հանցավոր գործողություններն են, որում թաթախված է պետական ապարատը, որը բնականաբար դեմ է ազատ խոսքին:

Հետ-հեղափոխական Ֆրանսիայում, որը ազատության ու իրավունքի խորհրդանիշ էր դարձել, մի պահ ընդգծվեց ռեժիմի ողջ ծանրությունը, երբ Նապոլեոն Բոնապարտն արգելեց Փարիզի մոտ վեց տասնյակ թերթերի գործունեությունը:

Ի՞նչ էր նշանակում այդ ակտը:

Առաջին հերթին այն, որ ֆրանսիական իշխանություննեն արդեն բավարար չափով վերահսկողություն չունեին երկրի ներքին կյանքի ու քաղաքական հասարակական տրամադրությունների վրա և ինչ որ կերպ պետք էր կանխել ցանկացած երևույթ, որն անձամբ պետական չինովնիկների (պաշտոնյաների) շահերից չէր բխի:

Ամենևին չանդրադառնալով Բոնապարտի պատմական և քաղաքական դերին ու կշիռին, ցանկանում եմ ընդգծել, որ այդ պահին Բոնապարտի ձեռնարկած միջոցառումներն ունեին զուտ ոստիկանական, ու բռնապետական էություն, որով և ինքը՝ Բոնապարտը հեռացավ ազատության ու իրավունքի սկզբունքներից:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից

*

* *

Մամուլի կարևորությունն ընդգծող հիանալի օրինակ է նաև Վաշինգտոն Փոստ թերթի երկու լրագրողների՝ Կարլ Բերնսթեյնի եւ Բոբ Վուդսվորդի գաղտնի և հուսալի աղբուրը՝ «Խորը կոկորդ» մականունով, որի տրամադրած տեղեկությունների շնորհիվ էր հիմնականում, որ լրագրողներին հաջողվեց բացահայտել նախագահ Նիքսոնի ապօրինի գործարքները և սկիզբ առավ Վոթերգեյթյան սկանդալը (գայթակղությունը)։

Իսկ Վոթերգեյթը համարվում է դարի սկանդալն ու ԱՄՆ-ի մեծագույն խայտառակությունը, ու հենց լրագրողների՝ մամլո ներկայացուցիչների շնորհիվ հնարավոր դարձավ այդ ամենի բացահայտումը:

Հատկանշական է նաև դրա խոշոր ազդեցությունը վիետնամական պատերազմի վրա:

Բերված օրինակներից պարզ է դառնում, որ առանց անկախ մամուլի, պետությունը վերածվում է տիրանիայի (բռնակալի), հասարակությունը զրկվում է քննադատական մտքի կարողությունից ու վերածվում հեշտ կառավարելի ամբոխի, որը սակայն այլևս ի վիճակի չէ իր պետության կայացմամբ զբաղվելու:

Այն ինչ այսօր տեղի է ունենում հյուսիսային Կորեայում, ցավագին փաստն է այն խայտառակության, որ 21-րդ դարում անգամ միջնադարյան բռնապետության հետքեր են երևում:

Անկախ մամուլի անհրաժեշտությունն ու կարևորությունն ընդգծելով հանդերձ՝ ցանկանում եմ նաև խոսել այդ մամուլի որակի մասին:

Եթե այն կիսաանկախ է, այն հայտնվում է պալատական երգչի կարգավիճակում և դառնում է պետության քարոզչական զենքը:

Դրա օրինակներն անթիվ են:

Թեկուզ նացիստական Գերմանիայի ու ԽՍՀՄ օրինակները, երբ մամուլ ըստ էության գոյություն չուներ և եղածն էլ զենք էր կառավարող աստիճանավորների ձեռքում, ինչն էլ ողբերգական հետևանքներ ունեցավ թե՛ մեկ, թե՛ մյուս հասարակությունների կայացման գործում:

Անշուշտ շատ կարևոր են անձամբ լրագրողի անհատական որակներն ու մոտիվացիան (շահագրգռությունը)…

Անկախ մամուլ նշանակում է, ոչ թե ամենաթողություն, այլ իրապես որակյալ և պիտանի տեղեկատվության շրջանառում՝ պահպանելով լրագրողական էթիկայի (բարոյականի) ու տեղեկատվության աղբյուրի չբացահայտման, անձի գաղտնիության բոլոր կանոնները:

Անաչառության սկզբունքը ազատ ու որակյալ մամուլի գրավականներից մեկն է:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարող եմ վստահաբար պնդել, որ ազատ, անկախ, անաչառ մամուլն իրապես համարվում է իշխանություն՝ չորրորդ իշխանություն, որովհետև ով տեղեկացված է, նա զինված է, իսկ մամուլը հենց այն զինանոցն է, որով պիտի ապահովվեն պետության ու հասարակության շփումն ու հասարակության ու անձի անհատական զարգացումն ու կայացումը:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից

ՄԵՐ ՈՒՂԻՆ – Բեմ – Չորրորդ իշխանություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail