ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅԱՆԸ – Պատմության մեջ շատ են այն օրինակները,,,,

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅԱՆԸ - Պատմության մեջ շատ են այն օրինակները,,,,

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅԱՆԸ – Պատմության մեջ շատ են այն օրինակները,,,,

01 ՅՈՒՆԻՍ 2020 – ՄԵՐ ՈՒՂԻՆ – Բեմ – Չորրորդ իշխանություն: //ՄԵՐ ՈՒՂԻՆ ՆԱԽՈՐԴԸ//

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅԱՆԸ – Պատմության մեջ շատ են այն օրինակները,,,,

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Պատմության մեջ շատ են այն օրինակները, երբ գեր-պետություններն իրենց անվտանգության կենտրոնների միջոցով տարբեր երկրներում ստեղծված քաղաքական և տնտեսական ճգնաժամերն ընդունում են որպես լավ հնարավորություն՝ իրենց ռազմավարական ծրագրերի շահագործման համար:

Հատկապես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո վերոհիշյալ մարտավարության (Never let good crisis go to waste ՝ երբեք թույլ չտալ, որ լավ ճգնաժամը վատնվի) հեղինակը դարձավ Ա․Մ․Ն․ և հաջորդաբար այն որդեգրեցին Ռուսաստանն ու Չինաստանը:

Այդ իմաստով շատերը պետք է հիշեն նախագահ Օբամայի վերոհիշյալ մարտավարությունը վերահաստատող այն արտահայտությունը, որ crisis is a good time for great opportunity (ճգնաժամը լավ առիթ է մեծ հնարավորություննների համար):

Հայ ժողովրդի պարագայում՝ այս քաղաքական վարակը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ դրա հեղինակներն ու իրականացնողները մեզնից են ծնվում ու մեր հայրենիքն ու նրա ողնաշարն են կրծում՝ ցանկանալով կացնահարել այն հատկապես այս տագնապալի օրերին:

Խոսենք օրինակներով․

• 1920թ.-ի հայկական գոյամարտի ճակատագրական պահերին, Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած հայ բոլշեւիկները, ապերախտորեն հակապետական բռնաշրջման սերմեր ցանելով եւ Մայիսմեկյան խռովություններ հրահրելով՝ ներքին հող պատրաստեցին, հինգերորդ շարասյուն դարձան եւ սատարեցին Կարմիր Բանակի Հայաստան ներխուժմանը, այդպիսով՝ իրենց կարգին պատճառ հանդիսացան մեր արժեքների կործանման ու Հայաստանի նորածին Հանրապետության անկման:

• 2018թ.-ին ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունից անմիջապես հետո՝ կանխամտածված քայլերով հակապետական գործի լծվեցին իբրեվ նոր քաղաքական վարակակիրներ, որոնք մինչև այս պահը՝ անամոթաբար համավարակի այս օրերի դժվարությունները շահագործելով խոսում են ՓՏԱԾ ՍԴ-ի փրկության մասին ու մեր հայրենիքում՝ ՎԵՐՆԱՏՆԱՅԻՆ դավադրություններ սարքում…

Հայ ժողովրդի կողմից կտրականապես մերժված քաղաքական հին ռեժիմի վարձու ջատագովները, ծախու «մտավորականությունն» ու լրատվամիջոցները դժբախտաբար դեռևս չեն անդրադառնում, որ իրենց ընդհատակյա ծրագրերն ամեն օր ավելի են խորացնում իրենց քաղաքական անփառունակ գերեզմանափոսն ու հայոց պատմությունը ՍԵ՜Վ տառերով է արձանագրելու իրենց ստրկամիտ ու ապազգային արկածախնդրությունները:

ԻՍԿ այն վարձկանները, որոնք պետական կառուցվածքում մեկընդմիշտ կորցրել են իրենց պաշտոններն ու նյութական աղբյուրները, կամ էլ պետական նախկին ԳՈՂԱՊԵՏԵՐ ԵՆ՝ ու յուղոտ խողովակներով առ այսօր գաղտնորեն միլիոններ են կռփում, ԻՐԵՆՑ ԱՌՀԱՎԵՏ ԿՈՐՑՐԱԾ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ՝ իրավունք ՉՈՒՆԵՆ խոսելու ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ – «ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅԱՆԸ

mer-oughin.am/2020/06/01/վե՛րջ-տվեք-վարձկանությանը/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail