Հայերենը՝ առաջին գիտության լեզու – Տրոյան ուսումնասիրող հանրահայտ Հենրիխ Շլիմանը մի ուշագրավ միտք է հայտնել

Armenian is the first language of science Henry Schliemann, a well-known Trojan researcher, expressed an interesting idea

Հայերենը՝ առաջին գիտության լեզու – Տրոյան ուսումնասիրող հանրահայտ Հենրիխ Շլիմանը մի ուշագրավ միտք է հայտնել

Հայերենը՝ առաջին գիտության լեզու Տրոյան ուսումնասիրող հանրահայտ Հենրիխ Շլիմանը մի ուշագրավ միտք է հայտնել. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»։

Հենրիխ Շլիման

Մեր օրերում գիտական նշանակության ցանկացած բառ ստուգաբանելու համար մարդիկ դիմում են հունարենի օգնությանը, երբեմն էլ լատիներենին։ Այսօր արդեն խոսվում է մարդկային քաղաքակրթության, գիտությունների ծագման շատ ավելի հին ժամանակների մասին, քան լատինախոս երկրների ու Հունաստանի տարածքներում ի հայտ կգային գիտական ինչ–ինչ նվաճումների վրա հիմնված ապրելակերպն ու մտածողությունը։

Մինչդեռ հնագիտական, մարդաբանական, երկրագիտական բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ մեր արդի քաղաքակրթության հիմքերը դրվել են Մերձավոր Արևելքում, այսպես ասած բարեբեր կիսալուսնի տարածագոտու մերձակայքում։

Հայական լեռնաշխարհից քաղաքակրթության տարածման ակնառու հետքերի ու կիսալուսնի ձև ունեցող բարեբեր տարածքի վերաբերյալ Համլետ Մարտիրոսյանի դասախոսության անդարադարձին մեր ընթերցողը կարող է ծանոթանալ այստեղ։ Կարելի է հիշեցնել նաև Նոր Գեղիում վերջերս հայտնաբերված ցնցող փաստերի մասին, որոնք առնվազն 325 հազ. տարվա հնության աշխատանքային գործիքների առկայությամբ հաստատում են՝ աշխատող մարդը Հայկական բարձրավանդակում ավելի վաղ է հայտնվել, քան մինչև օրս բանական մարդու բնօրրան համարվող Աֆրիկայում։ Ավելորդ չի լինի հիշել նաև հենց օրերես մարդաբան–գենետիկ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի հրապարակած փաստի մասին. Եվրասիայի տարբեր շրջանների տարածքի բրոնզեդարյան ժամանակաշրջանի գենետիկական նյութի 101 նմուշի նորագույն ուսումնասիրությունների հիման վրա հաստատվել է, որ արդի Հայաստանի տարածքում հինգ հազար տարի առաջ ապրած մարդու ԴՆԹ–ն անփոփոխ բնութագրում է նույն տարածքում այսօր ապրող հային։ Սա նշանակում է՝ մեր գոյության ընթացքը այստեղ չի խաթարվել։ Դեռ ավելին, Նվարդ Քոչարը պնդում է, որ 50-60 հազար տարի առաջ հայկական մարդաբանական տիպը արդեն գոյություն է ունեցել։

Հայերենը՝ առաջին գիտության լեզու

Շումերագետ Արմեն Դավթյանը հիմնավոր փաստարկներ է բերում այն պնդման օգտին, թե նախկինում երկրի վրա ընդունված գիտության լեզուն հայերենն է եղել և հայերենի հիմքի վրա են ձևավորվել գիտական եզրաբառերն ու հիմնավորումները։ Այդ մասին ակնառու վկայություններ են պահպանել նախ այսօրվա Հայաստանի տարածքում առատորեն սփռված ժայռապատկերները, ապա շումերական և աքադական արձանագրությունները, մինչև այսօր մեր բերանում հնչող հայերենը…

Գաղափարագրերը, որոնցով հնագույն մարդը իր պատկերացումներն ու գիտելիքներն է հաղորդել, կազմված են ռեբուսի ձևով։ Հանրահայտ փաստ է՝ որևէ ռեբուսի հիմքում կարող է միայն ինչ–որ լեզու ընկած լինել, մի լեզվով ստեղծված ռեբուսը թեկուզ նրան ամենամոտ լեզվով կարդալ հնարավոր չէ։ Որովհետև ռեբուսները կազմվում են համանունների հիմքի վրա, իսկ դրանք տարբեր լեզուներում երբևէ չեն կրկնվում։ Ժայռապատկերները, շումերական ու աքադական գաղափարագրերը շատ հայ գիտնականներ են այսօր մեծ հաջողությամբ վերծանում հայերենով։ Որքան էլ հազարամյակներ են անցել, ու հայերենը փոփոխվել է, բառարմատների նշանակությունը պահպանվել է գրաբարում, գրական տարբերակներում, կամ թեկուզ բազմաթիվ բարբառներից որոշներում։

Այսպես՝ Համլետ Մարտիրոսյանը մեկնաբանում է, թե ինչու մայր աստվածուհուն խորհրդանշող գաղափարագիր են դարձել ցինի նման մի անճոռնի ու գիշատիչ թռչուն կամ թունավոր կարիճը։ Պատասխանը շատ պարզ է՝ այն լեզվով, որի հիմքի վրա կազմվել են գրությունները, ցին բառը շատ նման է հնչում ծին իմաստին՝ որպես ծննդաբերությամբ կյանք պարգևող ու ծնունդները հովանավորող էության։ Վերացական այդ միտքը նկարով արտահայտելու ամենաակնառու ու նմանահունչ անուն ունեցող առարկան ցին թռչնի պատկերն է։ Իսկ կարիճն էլ մեծ մոր խորհրդանիշ է դարձել շնորհիվ հայերենի բարբառներում պահպանված մի հոմանիշի, որը ուղղակի «տատ» է հնչում։ «Տատ» հնչող այս միջատի նկարով արձանագրություն կազմողն արտահայտել է հայերեն տատ՝ մեծ մայր գաղափարի իմաստը։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են։

Հայերենը՝ առաջին գիտության լեզու

Մեզ հասած առաջին գրչության լեզուն համարվում է շումերերենը։ Սակայն արդեն գիտնականների համար ակնհայտ է, որ հնագույնը համարվող շումերական քաղաքակրթությունը ներմուծվել է այլ երկրից, ու այժմ աշխարհի շատ գիտնականներ են «լծվել» շումերների նախահայրենիքը բացահայտելու սայլին, միայն թե ակնհայտ է՝ այդ սայլն ավելի շատ քաղաքականությամբ ու կեղծիքով, քան թե ճշմարտությամբ ու գիտական բարեխղճությամբ է ծանրաբեռ։

«Ճանաչել իմաստություն» ծրագրի շրջանակներում հանդես գալով՝ Արմեն Դավթյանը խոսում էր այդ նախահայրենիքի որոնման գործում գիտնականների մոտեցումների մասին։ Հայտնի է, որ շումերները աստղագիտության մեջ մեծ հաջողությունների են հասել, այն աստիճանի, որ մինչև մ. թ. ա. VI-V դդ. շումերերեն աստղագիտական եզրաբառերը քարացած ձևով օգտագործվել և ավանդվել են, ճիշտ այնպես, ինչպես արդի գիտությունն է լատիներեն բառերն օգտագործում որպես գիտական եզրաբառեր։ Այսինքն աստղագիտական տվյալները կարող են ամուր հենարան լինել շումերական քաղաքակրթության ակունքները գտնելու ճանապարհին։ Մինչդեռ հենց այս հանգամանքն է, որ շատ գիտնականներ անտեսում են, ուղղակի լռության մատնում։

Շումերների և հայերի առնչությունների մասին առավելապես հայ գիտնականներն են խոսում։ Խոսում են ու փաստում։ Արմեն Դավթյանը շեշտը դնում է հենց աստղագիտության վրա, ինչն էլ շարադրել է իր «Հայոց աստղային դիցաբանությունը» գրքում։ Բանախոսը նշում է՝ այն, որ շումերները մադաբանական նույն տիպին են պատկանում, ինչ հայերը (արմենոիդ), որ թաղումների ընդհանրություն կա, իհարկե, հզոր փաստարկներ են։ Սակայն միայն աստղային գիտելիքների ընդհանրությունը բավական կլիներ Հայաստանից եկած լինելու վարկածը առաջինը համարելու համար։ Շումերների նախահայրենիքի որոնման ուղին, ըստ նրա, ռասայական ու լեզվաբանական ընդհանրությունների միջով չի անցնում, այլ աստղագիտական տվյալների։

Արմեն Դավթյանը, խոսելով հայոց աստղային դիցաբանության մասին, հատուկ շեշտում է, որ աստղերը հայերի համար միշտ էլ կարևոր խորհուրդ են ունեցել։ Շատ աստղանուններ էլ, այսինքն աստղագիտական գիտելիք պարունակող շատ տվյալներ, նույնն են միայն շումերերենում և հայերենում։ Օրինակ միայն հայերն ու շումերներն են Անգղի համաստեղությունը այդպես կոչում, իսկ աշխարհին այն հայտնի է Կարապի համաստեղություն անունով։ Այս անցման ճանապարհը գիտնական այսպես է պատկերում. երբ համաստեղության մասին պատկերացումները թափանցել են Եվրոպա, մարդիկ միայն հիշել են, որ այն ինչ–որ թռչնի անուն է կրել, ապա արդեն իրենք են որոշակիացրել և կոչել Կարապի համաստեղություն։ Կամ հայերենում Սայլի համաստեղության Կայան աստղի անվան դիմաց շումերերենում կա Կա–ա վանկագիրը, որը կարդացվում է Կայա։ Աստղի ծագումը շումերական արձանագրություններում նշվում է կուր նշանով, որ լեռ է նշանակում, իսկ հարթավայրային Շումերում լեռան հետևից ծագող աստղի պատկերը, այլ գիտությունից փոխառված լինելուց բացի, ուրիշ բացատրություն չունի։ Կուր բառը հայերենում իր հետքերն է թեղել, օրինակ, կրակ բառի մեջ՝ որպես լեռան ընդերքից ժայթքող հրի հեղեղ։ Այս ստուգաբանությունը լսել եմ Ալեքսանդր Վարպետյանից։

Այսօրվա գիտությունը, սակայն, Արմեն Դավթյանի խոսքերով ասած, հայերին ու շումերներին կապող փաստերի մասին «հերոսական լռություն է պահպանում»։

Ըստ գիտնականի՝ հայագիտությունն այսօր նոր փուլ է մտնում։ Այժմ հարկավոր է գործել ավելի զգուշորեն, սակայն զերծ մնալ վախկոտությունից և գործել հաստատակամորեն։ Գիտնականը նկատել է, որ վերջին մեկ տարում պատմության կեղծարարները շատ են աշխուժացել և լայն ճակատով գրոհ են սկսել։ «Հենց մեր բուհերում, ակադեմիայում»,–ավելացնում է նա։ Իսկ դա նշանակում է, որ հայագիտության մեջ «շատ դիպուկ թիրախներ են խփվել», որոնք հերքել հնարավոր է միայն լռությամբ կամ ապատեղեկատվությամբ։ Նրանց «քարե կացինների», ասել է թե հնացած տեղեկությունների ու մեկնաբանությունների դեմ այժմ ի հայտ եկող նորանոր փաստերն ու գտածոները օրեցօր ավելի հստակ են դարձնում հայերի ու Հայաստանի դերը տարածաշրջանի, ամբողջ մարդկային քաղաքակրթության մեջ։ Ուրեմն ի՞նչ է հարկավոր անել.

–Համբերությամբ, կետ առ կետ մերկացնել կեղծարարներին։ Նրանք շատ հին զենքերով են կռվում, մինչդեռ այսօրվա գիտությունը ամեն ինչ մեր տեսության օգտին է բերում։ Մեր ճանապարհը լինելու է դժվար, կարճ գրոհով հարցը չի լուծվելու։

Պատմական ճշմարտությունը պարտակելու, ի հայտ եկող փաստերն անտեսելու կամ սխալ մեկնաբանելու գլխավոր «մեղավորը», ըստ Արմեն Դավթյանի, հենց որոշ հայ գիտնականներ են, ինչն էլ դրսի գիտական աշխարհին հիմք է տալիս հնագույն քաղաքակրթության շերտերն ուսումնասիրելիս զերծ մնալ հայերի մասին խոսելուց։

–Մաշտոցից այս կողմ ինչ ասում են, մեզ համար օգտակար է։ Հենց հնագույն շրջանի մասին է խոսվում, քաղաքական հիստերիա է սկսվում, սաբոտաժ։ Հայ գիտնականների սաբոտաժ կա, և դրսի վայ–գիտնականները դա են մատնանշում։ Եթե հայ գիտնականները միաբան լինեն և պատմական ճշմարտությունն ասեն, դա կընդունվի,–եզրակացնում է բանախոսը։

Հայերենը՝ առաջին գիտության լեզու

Արդյոք հայերենի՝ գիտության լեզու լինելու օգտին չի՞ խոսում նաև այն փաստը, որ աշխարհով մեկ ցրված աստղագիտական նշանակության մեգալիթյան հուշարձանների անուններում անպայման առկա է քար բառը կամ նրա թարգմանությունը. Անգլիայում՝ Սթոուն հենջը (stone` քար բառի հոմանիշը և անգլերենում անբացատրելի հենջ մասնիկը), Իռլանդիայում՝ Քալենիշը (թերևս՝ քարից նշան), Ֆրանսիայում՝ Քարնակը («քար» արմատ և «նակ» ածանց), Հարավային Ամերիկայում՝ Քալասասայան (քալ–ը քարն է, իսկ երկրորդ բաղադրիչի առնչությամբ հիշենք Սասունը և սասանել բայի «սաս» արմատը ։)

Մենք մեր լեզվից ուրիշներին անցած շատ բառեր չենք ճանաչում, որովհետև պակաս հնչյուններ ունեցող լեզուներում փոխառվելով՝ տեսքը կորցրել են, կամ էլ չենք նկատում հայերեն բաղադրիչների առկայությունը, ինչպես օրինակ զօդիակ բառում։ Հեռուն չգնանք՝ նորագույն փոխառություն համարվող յոգուրդը։ Հայկական յուղորդը մթերատեսակի հետ միասին վերցրել են ու յոգուրդի տեսքով մեզ հրամցրել։ Անշուշտ՝ այսօր հունարենով կամ լատիներենով բացատրվող շատ եզրաբառեր նույնպես հայերենից են ծագում։ Օրինակ ագրար բառը մենք հողատեր ենք թարգմանում՝ մոռանալով, որ միայն մենք ենք ագարակում հողագործությամբ զբաղվում։

Ու քանի դեռ մեր լեզվի բառերը մեր ականջին նորից չեն իմաստավորվել, քանի չենք գիտակցել, որ տաճարը ճար տալու առաքելություն ունի, մեր լեզվի աստվածային տաճարում մուրացկանի կարգավիճակում ենք մնալու։

Արմենուհի Փալանդուզյան

Հայերենը՝ առաջին գիտության լեզու

ok.ru/vsyaarmeni/topic/65350382654752

Facebooktwitterredditpinterestlinkedinmail