Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին»

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին»

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին»

17 ՅՈՒՆԻՍ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայել կատարելիք այցից առաջ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիան երազում է նոր օսմանյան կայսրության մասին և գործում է ինչպես Արևելյան Միջերկրական ծովի «քրեական հեղինակությունը» (թուրքերեն անվանումը՝ kabadayı- «գողական»)։

Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ինքը Նեթանյահուին հայտնել է Թուրքիայի գործողությունների մասին, որոնք սպառնալիք են տարածաշրջանի կայունության և խաղաղության համար։

«Պատմեցի մեր ծովային և ցամաքային սահմաններում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Բացի այդ, երկար զրուցեցինք Լիբիայում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունից։ Մեզ համար անվավեր է ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ թուրք-լիբիական համաձայնագիրը»,-ասել է Հունաստանի վարչապետը։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հանդիպման ավարտին Թուրքիայի մասին որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Սակայն ավելի ուշ հրապարակված համատեղ հայտարարությունում ասվել է․

«Իսրայելն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հունաստանին՝ ծովային շրջանների առնչությամբ»։

Աղբյուր` sabah.com.tr

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին»

ermenihaber.am/am/news/2020/06/17/Թուրքիա-Հունաստան-Միցիոտակիս/185992

Facebooktwitterredditpinterestlinkedinmail