ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ՝ Լինես, մնաս ամէնքի հետ, Նրանց կամքին հպատակուես, «Ես»ըդ խառնես մեծ «մենք»ի հետ, Նրանց ցաւով լուռ տապակուես

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ՝ Լինես, մնաս ամէնքի հետ, Նրանց կամքին հպատակուես, «Ես»ըդ խառնես մեծ «մենք»ի հետ, Նրանց ցաւով լուռ տապակուես

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ՝ Լինես, մնաս ամէնքի հետ, Նրանց կամքին հպատակուես, «Ես»ըդ խառնես մեծ «մենք»ի հետ, Նրանց ցաւով լուռ տապակուես:

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՄԵՐ ՈՒՂԻՆ

Բարի լոյս

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ՝
«Լինես, մնաս ամէնքի հետ,
Նրանց կամքին հպատակուես,
«Ես»ըդ խառնես մեծ «մենք»ի հետ,
Նրանց ցաւով լուռ տապակուես»:

17 Յունիս 2020

Ն․ Պէրպէրեան

Բարի լոյս՝ Ազգի եւ Հայրենիքի իւրաքանչիւր առաւօտը ՀԱՅՈՒ ՊԱՅԾԱՌ ԳԱԼԻՔԻՆ պատրաստ գտնուելու եւ ՄԵՐ ՈՒՂԻՆ ճիշդ հունաւորելու ԱՆՄԱՀՆԵՐՈՒ ՊԱՏԳԱՄով ոգեւորուող հայոց սերունդներուն։

Յունիս 17ի օրուան պատգամաբերն է Մեծն ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ, որ 49 տարի առաջ այդ օրը զոհ գնաց ճամբու արկածի․․․ ինչի թղթածրարը համառօտ ներկայացուած է Յուշատետրի փոստով։

Բարի լոյս՝ քսաներորդ դարու հայկեան քերթողական հանճարին վերջին ճառագայթումը հանդիսացած ԻՐԱՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ, որ միաժամանակ ՅԱՂԹԱՀԱՍԱԿ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻԻ ԱՒԱՆԴով լուսաւորեց ՈՒՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ նորօրեայ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻՆ։

Բարի լոյս՝ ՑԵՂԻՆ ՍԻՐՏը ներշնչման աղբիւր ճանաչող եւ ԱՐԵԱՆ ԿԱՆՉով հայոց նորահաս սերունդներուն համար մեր ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԿԱՄՔՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԵԼՈՒ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԻՒՆը գաղափարական ուղեցոյց ընտրած Պարոյր Սեւակին, որ հայ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ «ՄԵՆՔ»ին մէջ ամէն մէկ հայու «ԵՍ»ը միախառնելու ազգային-քաղաքական, այլեւ հասարակական-գաղափարական ՈՒՂԵՆԻՇը ամէն բանէ վեր պահելու ԴԱՒԱՆԱՆՔՈՎ ապրեցաւ, ստեղծագործեց եւ․․․ ՄԱՐՏԻՐՈՍԱՑԱՒ։

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ՝ Լինես, մնաս ամէնքի հետ, Նրանց կամքին հպատակուես, «Ես»ըդ խառնես մեծ «մենք»ի հետ, Նրանց ցաւով լուռ տապակուես

Մեր ժողովուրդէն վեր կեղծ կուռքեր փնտռող կամ սարքող այսօրուան ԳԱՂԱՓԱՐԻ ՎԱՇԽԱՌՈՒՆԵՐՈՒՆ յուշէք եւ յիշեցուցէք «ԱՊՐԵԼ»ու ՊԱՏԳԱՄԸ անկրկնելի Սեւակին՝

ԱՊՐԵԼ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգայ քո աւելորդ ծանրութիւնը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրութիւնը:
Ու թէ յանկարծ անպէտքութիւն քեզ համարես,
թէ ինքըդ քեզ արհամարհես
ու յամառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խօսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզօր Հանրութիւնը…

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծութիւնով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամէնքի հետ,
Նրանց կամքին հպատակուես,
«Ես»ըդ խառնես մեծ «մենք»ի հետ,
Նրանց ցաւով լուռ տապակուես:

Տրուես նրանց լոյսի նման
Եւ չխաբես՝ յոյսի նման:
Արշալոյսի նման բացուես
նրա՛նց համար,
Վերջալոյսի նման բացուես
նրա՛նց համար:
Թէ լաց լինես՝ նրանց համար,
Թէ բաց լինես՝ նրանց համար:
Եւ հա՜ց լինես նրանց համար՝
հոգեւոր հա՛ց,
Քեզ նրանցով կեանքում զինես
Եւ նրանցով կեանքում լինես
ոգեւորուա՜ծ:
Եւ նրանցով կեանքում լինես
թոյլ կամ ուժեղ,
Եւ նրանցով կեանքում լինես
բոյլ կամ մժեղ:
Թշուառ՝ ինչպէս անապաստան,
Հարուստ՝ ինչպէս լայն տափաստան…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպէ՛ս ,
Որ նրանց հետ մթնես – ամպես,
Եւ նրանց հետ շանթարձակուես.
Մէկտեղ յանկարծ ընդարձակուես,
Մէկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մէկտե՜ղ բացուես, մէկտե՜ղ փակուես՝
Ինչպէս նամակ եւ կամ բացիկ…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մէկտե՛ղ,
Կեանքդ խառնել նրանց կեանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եւ ենթարկուել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ ե՛ւ շանթ, ե՛ւ շանթարգել…

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail