ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ – ԵՐԲ ՍԵՐԺԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ԿՄՈՌԱՆԱ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ԱՊԱԳԱ

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ – ԵՐԲ ՍԵՐԺԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ – ԵՐԲ ՍԵՐԺԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

22 ՅՈՒՆԻՍ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Բազմիցս նշել եմ, որ դատախազություն հեղափոխությունը այդպես էլ չհասավ և սույն կառույցը շարունակում է սպասարկել նախկինների շահերը:

Կրկին նախկինների առերևույթ պատվերով ձու գողացողներին մեղադրանք է առաջադրվում, իսկ խարդախ թալանչիների դեմ գործերը կարճվում են և նույն փնթի ձևակերպումներով, ինչը որ Սերժի օրոք:

Ընդ որում որքան մեծ է Սերժի ռեժիմի ներկայացուցիչի առերևույթ հափշտակված գումարի չափը, այդքան լկտի է ու անհիմն կարճման որոշումը:

Ասեմ ձեզ, նախորդ հանցավոր ռոժիմի ժամանակ դատախազության այս գործելավոճը գործում էր անխափան, սակայն այսօր, Սերժի մնացորդ դատախազությունը( խոսքս ոչ բոլոր դատախազներին է վերաբերվում ), հանդիպում են արդարությանը և արդարադատությանը:

Ընդ որում դատախազների մոտ, նախկիններին ամեն գնով ծառայելու սովորույթը այն աստիճան է արմատավորված, ես կասեի բնազդային ռեֆլեքսների աստիճանի, որ վերջիններս առաջին ատյանի դատարանում իրավական ապտակ ստանալուց հետո, փորձում են նախկինների շահերը պաշտպանել նաև վերաքննիչ դատարանում:

Այսպես, մեր պաշտպանյալը, Սերժի իշխանության տարիներին դարձել էր խարդախության զոհ, նախկիններից մեկը նրանից ուղղակի խարդախությամբ հափշտակել էր իր սեփական տունը և պատճառել 400.000 Ամն դոլարի վնաս:

Վերջինս մնացել էր անտուն, նախկինների օրոք փորձել էր հասնել արդարության, բայց ապարդյուն:

Հեղափոխությունից հետո կրկին էր փորձել, բայց ավաղ հանդիպել էր նույն Սերժի դատախազներին, որոնք 400.000 Ամն դոլարի հափշտակությունը դիտել էին որպես քաղաքացիաիրավական հարաբերություն և նյութերով մերժել էին քրեական գործի հարուցումը:

Դատախազության զոհը դառնալուց հետո նոր տուժողը այցելեց մեզ:

Կարճման որոշումը մեր կողմից բողոքարկվեց դատարան:
Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը արձանագրեց տուժողի իրավունքի խախտումը և վերացրեց կարճման որոշումը:

Բայց էլ ինչ Սերժի դատախազություն, որ 400.000 Ամն դոլարի կողքից անտարբեր անցնի:

Դատախազությունը Գեղամ Մարգարյանի որոշումը բողոքարկեց Վերաքննիչ դատարան:

Գործը մակագրվեց դատավոր Սևակ Համբարձումյանին, որն էլ մերժեց դատախազի բողոքը:

Ուշագրավը դատախազի պայքարն էր, այնպիսի տպավորություն էր, որ այդ գործի կարճումը իր կյանքի և մահվան խնդիրն էր:
Ամեն դեպքում արձանագրենք, երկրում իրոք իրավիճակ է փոխվել, դատախազական ամենաթողությունը արդեն որերորդ անգամ հանդիպում է արդարությանը և արդարադատությանը:

Ճանաչեք արդարադատության նվիրյալներին
Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝

Գեղամ Մարգարյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Սևակ Համբարձումյան
Ի դեպ հիշեցնեմ, որ Սևակ Համբարձումյանը այն երկու դատավորներից մեկն է, որը կոտրեց ցմահ ազատազրկվածների նկատմամբ կիրառված արգելքը և հանուն արդարության հաղթանակի որոշում կայացրեց հօգուտ ցմահ ազատազրկվածի, իսկ երկրորդ դատավորը դա վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանելյանն էր:
Օրենք և Պետություն
Գեղամ Մարգարյանը, Սևակ Համբարձումյանը և Արմեն Դանելյանը այս կարգախոսի նվիրյալներից են:
Շնորհակալ ենք:
Արտակ Գալստյան
Սուսաննա Սարգսյան

Facebook.com/notes/artak-galstyan-արտակ-գալստյան/երբ-սերժի-դատախազությունը-հանդիպում-է-արդարության-հետ/311867980211512/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail