ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ – ՕՐԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՝ ՀՀ ՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ – ՕՐԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՝ ՀՀ ՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է – ՕՐԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՝ ՀՀ ՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

22 ՅՈՒՆԻՍ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Նոր հայաստանում դատական համակարգը ամենաթիրախավորվածն է:

Դատավորների վրա են բարդում իրենց թերությունները դատախազները, իսկ հասարակական հնչեղություն ունեցող գործերով դատավորների կայացրած ցանկացած որոշում առաջացնում է կողմերից մեկն ու մեկի դժգոհությունը և դատավորները դառնում են կոնկրետ թիրախ:

Ճիշտ է դատական համակարգում կան դատավորներ, որոնք չեն ձերբազատվել նախկին ռեժիմի ավանդույթներից, բայց կան նաև իրենց գործը լուռ կատարող նվիրյալներ:

Այդպիսի երեք դատավորների մասին էլ կպատմեմ այսօր:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Արմեն Դանելյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Լուսինե Աբգարյանի և Մնացական Հարությունյանի վերականգնեց արդարությունը, բեկանեց Սերժի ռեժիմի հերթական դատական ակտը, որով մեր պաշտպանյալը անհիմն դատապարտվել էր ազատազրկման ութ տարի ժամկետով:

Կարող էք պատկերացնել մեր պաշտպանյալի հոգևիճակը երբ լսեց մեծարգո դատավորների որոշումը:

Ասեմ ձեզ, ինձ թվում էր, որ Շուշիի ազատագրումից հետո, ինձ կյանքում գրեթե անհնար է հուզմունքի և բերկրանքի այդ աստիճանի հասցնել, բայց այսօր լսելով մեծարգո դատավորների որոշումը, նկատելով մեր պաշտպանյալի ուրախության լուռ ճիչը, ես ակամայից խաչակնքվեցի դատարանի դահլիճում և զգացի հաղթանակի նույն բերկրանքը, ինչ որ զգացել էի Շուշիի ազատագրման օրը:

Խաչակնքվելով ես փառք տվեցի Աստծուն, որ երկրումս իրոք սկսել է գործել արդարադատությունը, որ այն թեկուզ ուշ, բայց հաղթանակում է և իրավական մսաղացի մեջ հայտնված անմեղը կարող է արդարության հույս ունենալ:

Օրենք և Պետություն, մենք մեր գործն ենք կատարում, իմ շնորհակալություն բառին արձագանքեցին, հենց նոր մարդկային մի ճակատագիր փրկած դատավորները և հեռացան:

Ճանաչեք նրանց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝

Արմեն Դանելյան
Լուսինե Աբգարյան
Մնացական Հարությունյան:
Շնորհակալ ենք:
Օրենք և Պետություն
Արտակ Գալստյան
Սուսաննա Սարգսյան

Facebook.com/notes/artak-galstyan-արտակ-գալստյան/օրենք-եվ-պետություն-հհ-ում-արդարությունը-վերականգնվում-է/311829440215366/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail