Ովքեր են ի վերջո հիքսոսները – Ովքեր են ի վերջո հիքսոսները – 4509 տարի առաջ Հայկը հաղթեց Բելին
11/օգոստոսի/2017
4509 տարի առաջ Հայկը հաղթեց Բելին: Ցանկացած այլ ազգ կհպարտանար այս փաստով, բայց այսօր այս մասին մենք չենք խոսում, չենք հիշատակում եւ այս ամենին վերաբերում ենք որպես մի լավ հեքիաթի:
Դժվար է ասել, թե ինչու է այդպես, բայց նույնիսկ անկախության վերականգնումից 25 տարի անց մենք այդպես էլ չենք ուսումնասիրում, լուրջ գիտական աշխատանք չենք իրականացնում օտարների գրած մեր պատմությունը, որը հաճախ նենգափոխվել է, սրբագրելու համար:
Մենք շարունակում ենք ընդունել օտարների գրած «ճշմարտությունը» մեր ազգի, մեր երկրի պատմության մասին:
Միայն հիքսոսների օրինակը բավական է, հասկանալու համար, թե որքան են նենգափոխել օտարները մեր իսկ պատմությունը: Այնքան պարզ եւ ակնհայտ է, որ հիքսոսները հայերն են, որ հիքսոս բառը ծագում է հայքոս, այլ կերպ ասած հայքեցի բառից, բայց մեզ ուզում են համոզել, որ Ք. ծ. ա. 17-րդ դարում Եգիպտոսը նվաճել եւ այնտեղ մոտ երեք հարյուրամյակ իշխել են ոչ թե հայերը, այլ մի անհայտ ժողովուրդ՝ հիքսոս անվանումով:
«Հիքսոսներ (երբեմն՝ հյուքսոսներ), Առաջավոր Ասիայից սերող մի ցեղ է, որը մ.թ.ա. 17-րդ դարում գրավել են Ներքին Եգիպտոսը եւ հետագայում՝ մ.թ.ա. 16-րդ դարում հիմնել են XV և XVI դինաստիաները»։ Մեջբերում Վիքիպեդիայից:
Խոսում են Առաջավոր Ասիայի մասին, այնքան անորոշ, կարծես մի անհասկանալի տարածք լինի, այնինչ, խոսքը Հայկական Բարձրավանդակի, Միջագետքի, այլ կերպ ասած Հայաստանի մասին է:
Օտարները հասկանալի պատճառներով լռում են, իսկ մենք լռում ենք անհասկանալի պատճառներով, իսկ ով համարձակվում է ասել, թե ամեն ինչ շատ պարզ է, եւ որ հիքսոսները հայերն են, անմիջապես գիտական շրջանակները քմծիծաղ են տալիս, եւ նրանց անվանում դիլետանտներ:
Գիտնականների մի խումբ պնդում է, թե եգիպտերեն «Հիքսոս» անունը, որն սկզբնապես նշանակել է «օտար թագավորներ» («հովիվների կառավարիչներ», նաև «հովիվներ»), հետագայում տրվել է այդ ցեղերի ամբողջ խմբին։ Իրականում պարզապես տեղի է ունեցել սովորական նենգափոխում: Եւ առանց ամաչելու գիտնականների այս խումբը պնդում է, թե Եգիպտոսում մոտ երեք հարյուր տարի իշխած ազգի իսկական անվանումը հայտնի չէ:
Իսկ հայերը կամ եթե շատ եք ուզում՝ հին հայերը գրավելով Եգիպտոսը մայրաքաղաքը անվանում են Ավարիս: Ուշադրություն դարձրեք քաղաքի անվանմանը: Ավար, ռազմավար: Եւ այսքանից հետո դեռ գիտնականները համառում են եւ հորինում տարատեսակ հեքիաթներ:
Եւս մի վկայություն, որ հիքսոսները հայեր են: բոլորն էլ ընդունում են, որ առաջին անգամ հենց հիքսոսներն են Եգիպտոս ներմուծել են ձի եւ անվավոր փոխադրամիջոց, պարզեցրել եգիպտական գիրը՝ ստեղծելով զուտ այբբենական գիր։
Գիտական աշխարհն ընդունում է, որ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է եգիպտացիների ազատագրական շարժումն ընդդեմ հիքսոսների։ Այդ պայքարն ավարտել է փարավոն Ցահմոս I (մ.թ.ա. 1584—1559), որը գրավել է Ավարիսը։ Հիքսոսների մնացորդները նահանջել են Պաղեստին, եւ նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ հիշատակություն չկա։
Իսկապես ծիծաղել է, որ այսքան հզոր ազգի մասին ինչ-որ պահից սկսած հիշատակում չի լինում:
Հիքսոսների պատմությունը շատ նման է ուրարտացիների պատմությանը: Այս դեպքում էլ գիտնական կոչվածները մեզ համոզում են, որ ինչ որ մի տեղից հայտնվեցին ուրարտացիները, որոշ շրջան իշխեցին եւ անհետացան, չոթողնելով ոչ մի հետք:
Արտակ Բզնունի
Top-News.am
top-news.am/?p=10621&l=am