Հրանուշ Խառատյան – Ակնարկ – Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան

Հրանուշ Խառատյան - Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան

Հրանուշ Խառատյան – Ակնարկ – Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան – Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան

24 ՅՈՒՆԻՍ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – ԱԶԳԱԳՐԱԳԵՏ

Հրանուշ Խառատյան

Չեմ կարծում շատերը կառարկեն, եթե ասեմ, որ Սահմանադրական դատարանը Հայաստանում միշտ էլ սկզբունքորեն քաղաքական, քան իրավական մարմին է եղել: Այն սովորաբար ծառայել է օրվա քաղաքական իշխանության, եթե ոչ օրվա իշխող կուսակցության ընթացիկ, հաճախ անօրինական կամքին:

Վկա՝ Եվրոդատարանից բացասական գնահատականով վերադարձած Սահմանադրական դատարանում բազմիցս օրինական համարված դատավճիռները:

Վկա՝ Սահմանադրական դատարանում բողոքարկված և իբրև թե «քննարկված» ընտրակեղծարարությունների մասին որոշումները: Դրանք երբեք ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծում չեն եղել (Հոդված 168-ի 5-րդ կետով Սահմանադրական դատարանը «լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը»), եղել են վիճարկող կողմի փաստերի լղոզում և փաստարկների թաղում:

Վկա՝ «պետական կարիքների» անվան տակ քաղաքացիներին ունեզրկող բիզնես ծրագրերը պաշտպանելու հետևողականությունը:

Մինչև հեղափոխությունը Սահմանադրական դատարանի որոշումները ընդամենը իշխանության կամքի դակիչ էին:

Հնարավոր է՝ օրվա իշխանությունն իր կամքը նախապես համաձայնեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի/որոշ անդամների հետ, հասկանալու համար, թե անհաջող կամ վիճարկելի իրավիճակներում ինչպես է իրեն պաշտպանելու սահմանադրական «իրավունքը», իրականում՝ Սահմանադրական դատարանը: :

Ես անձամբ չեմ հիշում ապօրինության մասին Սահմանադրական դատարան մտած որևէ դեպք, որի հանդեպ այդ դատարանի որոշումը կանխատեսելի չլիներ: Հայաստանի բնակչությունը այդ դատարանից իրավական վճիռ չի սպասել, միշտ համոզված լինելով դրա քաղաքականացվածությանը:

Հնարավոր է՝ այդպես է նաև այլ երկրներում, որտեղ Սահմանադրական դատարան կա: Հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը օգտագործվում է որպես քաղաքական իշխանության կամքի արդարացման լծակ:

Հայաստանում դա սրբագործվեց արդեն 2017թ. ընտրություններից հետո, 2018թ.-ին ՀՀԿ-ի անդամին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակումով:

Հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանը նույնպես իր մշտական վարքից հեղափոխվեց, բայց հեղափոխվեց քաղաքականապես: Մնաց քաղաքական մարմին, բայց դարձավ հակաիշխանական, հակահեղափոխական:

Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան

Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարանՉեմ կարծում շատերը կառարկեն, եթե ասեմ, որ Սահմանադրական դատարանը…

Posted by Hranush Kharatyan on Tuesday, June 23, 2020

mer-oughin.am/2020/06/24/հնարավո՞ր-է-ունենալ-իրավական-սահմանա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail