ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԵՒ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ՝ ՀԱՅԵՐԵՆԸ

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԵՒ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ՝ ՀԱՅԵՐԵՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԵՒ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ՝ ՀԱՅԵՐԵՆԸ

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում իր դեսպանության միջոցով հերթական անգամ բացահայտ կերպով միջամտում է մեր ներքին գործերին։

Դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ֊ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու առթիվ, ըստ որի, մասնավորապես, ռուսաստանյան հեռուստաալիքների ծրագրերը ՀՀ֊ում այսուհետև կարող են հեռարձակվել, եթե ներկայացվում են թարգմանաբար կամ ուղեկցվում են հայերեն տիտրերով։

ՌԴ դեսպանությունն իր փաստացի անհամաձայնությունն է հայտնում օրինագծին և առաջարկում է ռուսերենը ՀՀ֊ում դարձնել պաշտոնական լեզու։

Հակառակ պարագայում նա իր հայտարարության տողատակերում սպառնում է ոչ միայն չլուծել Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացի վարորդների վկայականների ճանաչման հարցը և շահարկումների միջոցով ՀՀ դեմ տրամադրել ռուսաստանյան հաղորդումներ դիտող հայաստանցիներին, այլև էապես վերանայել երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիրի մաս կազմող տեղեկատվական քաղաքականությունը։

Այս վերջինը նշանակում է, որ չհնազանդվելու դեպքում Ռուսաստանը սպառնում է քարոզչական պատերազմ վարել մեր դեմ։

Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության և մեր ազգային ինքնության առանցքը կազմող հայոց լեզվի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության անհարգալից ու ծավալապաշտական քաղաքականությունը։

Ռուսաստանը ստիպված է հաշտվել, որ ռուսերենը մեզ համար եղել է և մնալու է որպես օտար լեզու, իսկ մեր պատմության որոշակի փուլում Ռուսաստանի և ռուսերենի երբեմնի դերն ու նշանակությունն անդառնալի կերպով նվազում են։

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Սասնա Ծռեր համահայկական շարժման քարտուղարություն

27 հունիս 2020 թ., Երևան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail