ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ – ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳՈՐԾԵԼ – Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ նախկին անդամները հրաժարվում են կատարել սահմանադրության՝ օրենքի պահանջը
24 ՅՈՒՆԻՍ 2020 – ARTAK GALSTYAN / ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ:
Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ նախկին անդամները հրաժարվում են կատարել սահմանադրության՝ օրենքի պահանջը:
Ավելին, փոփոխությունները ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ, Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը գնացին արձակուրդ և Ալվինա Գուլումյանին նշանակեցին, որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանը հստակ գիտեր, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվում է նաև Ալվինա Գուլումյանի լիազորությունները:
Ի դեպ, Ալվինա Գուլումյանը ներկայանում է աշխատանքի և հայտարարում է, որ իրեն ոչ ոք չի ծանուցել, որ ինքը այլևս ՍԴ դատավոր չէ:
Ըստ ՍԴ օրենքի, եթե դադարեցվում են ՍԴ նախագահի և փոխնախագահի լիազորությունները, ապա օրենքի ուժով ՍԴ նախագահ է դառնում տարիքով ավագը, մեր դեպքում ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:
Բայց որպեսզի Աշոտ Խաչատրյանը ստանձնի պաշտոնը ՍԴ-ն դա պետք է ամրագրի աշխատանքային որոշմամբ, որի համար անհրաժեշտ է քվորում:
Այսօր ՍԴ-ում մնացել են 7 դատավոր, որպեսզի քվորումը կայանա, անհրաժեշտ է մինիմում հինգ դատավորի մասնակցություն, նախկին ռեժիմի դատավորները ՍԴ չեն գալիս, քվորում չի ապահովվում, Աշոտ Խաչատրյանը չի կարողանում ստանձնել ՍԴ նախագահի լիազորությունները:
Արդյունքում առկա է ՍԴ ճգնաժամ, այլ կերպ ասած Հանրապետությունը դե ֆակտո մնացել է առանց ՍԴ-ի:
Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից և տվյալ դեպքում, երբ ՍԴ նախկին դատավորը իրեն դնում է ակնհայտ << ռետինե խողովակի>> տեղ, ո՞վ պետք է նրան ծանուցի այն մասին, որ իր ՍԴ անդամի լիազորությունները դադարեցված են:
Այսպես՝
ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Այսինքն երբ ՀՀ ում առկա է սահմանադրության խախտում կամ ճգնաժամ, ՀՀ Նախագահը պարտավոր է արձագանքել և միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար:
Այստեղից բխում է, որ ՀՀ Նախագահը պետք է գրություն ուղարկի ՍԴ, որով ՍԴ դատավորներին, հատկապես ամենախելացի Ալվինա Գուլումյանին հայտնի, որ
1. երկրում փոփոխվել է սահմանադրության 213-րդ հոդվածը և ՍԴ անդամներից երեքը այլևս ՍԴ անդամ չեն
2. Հրայր Թովմասյանը արդեն ՍԴ նախագահ չէ
3. Օրենքի ուժով ՍԴ նախագահի պարտականությունները պետք է կատարի Աշոտ Խաչատրյանը:
Այ եթե սույն գրությունը ստանալուց հետո, իրենց << ռետինե խողովակի>> տեղ դրած ՍԴ ամենախելացի նախկին դատավորները կշարունակեն իրենց ազգադավ գործունեությունը, այն է չլինելով ՍԴ դատավոր, կշարունակեն իրականացնել ՍԴ դատավորի կարգավիճակից բխող գործողություններ, ապա նրանց պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ ՔրՕրի 300 րդ հոդվածով, իսկ ով օժանդակողներին՝ ՍԴ այլ դատավորներ, աշխատակազմ և այլն 38-300-րդ հոդվածով, որը ի դեպ նախատեսում է ազատազրկում 15 տարի ժամկետով:
Սույնով կոչ եմ անում ՀՀ Նախագահին, իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները և ազատել ՀՀ-ն իրենց << ռետինե խողովակի>> տեղ դրած նախկին ՍԴ անդամներից:
Արտակ Գալստյան
facebook.com/notes/artak-galstyan-արտակ-գալստյան/կոչ-եմ-անում-նախագահին-գործել/315733869824923/