ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – Սահմանադրության «իրական» պաշտպանները – Առհասարակ շատ եմ ուզում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պաշտպանենք Սահմանադրությունը
28 ՅՈՒՆԻՍ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Առհասարակ շատ եմ ուզում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պաշտպանենք Սահմանադրությունը։
Նախորդ շաբաթվա ընթացքում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները հնարավոր է որ օրենքի տառին համապատասխան չեն, (իրավաբան ու սահմանադրագետ չեմ, որ խորանամ ոչ էլ քաղաքացի, որ պատեհ- անպատեհ առիթով , երբ ինչ որ բան իմ սրտով կամ սրտով չի նոր հիշեմ ինչի համարա Սահմանադրությունը)։
Նախ ումի՞ց ենք պաշտպանում, երկրորդ՝ հանուն ու՞մ ենք պաշտպանում։
Սկսեմ երկրորդից։ Սահմանադրությունը շատ լավ գիտենք ինչ պայմաններում «բարեւփոխվեց» ու հանուն ինչի։ Գիտենք Նախկին իշխանության կողմից մեզ հրամցրած Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստի մասին։ Այո՛, ներկայիս Սահմանադրությունը նախկիների լեգիտացման միջոց էր միայն և այդ հակասահմանադրական քայլերի սահմանադրականությունը ոչ մի ուժի, հատկապես այսօրվա ընդդիմադիր, կողմից չվիճարկվեց ու լուռ ընդունվեց։ Դեռ պարզ չի ինչեր կարող էին լինել վերջին 2,5 տարվա ընթացքում, երբ պետությունը շարունակեր ապրել վերջին քառորդդարյա ռեժիմով։
Առաջինին վերադառնալով՝ միայն մի բան հստակ է. ներկա իշխանություններին իրենց թերություններով ու առավելություններով պետք է սատարել այս հարցում՝ բացառապես։ ԵՎ ոչ թե ծեծված խոսքերի՝ ժողովրդի ընտրյալ լինելու, այլ հենց պետականության կորստից խուսափելու, արտաքին ուժի կամակատար ստրուկ չդառնալու համար։
Ինձ համար առնվազն այս պահին պարզ է, թե ովքեր են իրենց ծառայությունները արտաքին ուժին մատուցում, ովքեր ճարահատյալ փորձում կանխել վերահաս՝ պետականության կործանումը, վերոնշյալ ծառաների թեթև ձեռքով։
Առհասարակ շատ եմ ուզում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պաշտպանենք Սահմանադրությունը։Նախորդ շաբաթվա ընթացքում Սահմանադրական…
Posted by Անուշիկ Նուշ Հովհաննիսյան on Sunday, June 28, 2020
mer-oughin.am/2020/06/28/սահմանադրության-իրական-պաշտպաններ/