ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – Հայքի վիճակը քո բզկտված հոգու վիճակի արտացոլումն է։
28 ՅՈՒՆԻՍ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
– Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Ինչպես Հայքի մեծ մասն է բռնազավթված թշնամիների կողմից, այնպես էլ մեր հոգիներն են բռնազավթված օտարի կրոնով, խոսքով, գաղափարներով, օրենքներով, բարքերով․․․
Նախ բռնազավթեցին մեր հոգիները, որից հետո դժվար չէր մեր Հայրենիքի բռնազավթումը։
Այսօրվա մեր երկրի ավերակների պատկերը ճշգրիտ արտացոլումն է այն ավերակների, որը մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում է։ Թշնամին մեր հոգիներրն ու մտքերն ավերեց աղանդների, կուսակցությունների, ՀԿ-ների, մեր շահամոլության ու ագահության միջոցով և մենք ինքներս մեր եկիրը դարձրինք այնպիսին, ինչպիսին մեր աղտոտված հոգիներն ու մտքերն են։
Անհրաժեշտ է դառնալ ու վերստին կանգնել ազգային Հավատի անսասան պատվանդանին։ Վերականգնի հոգուդ անաղարտ վիճակը և ամբողջացրու Հայրենիքդ։
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ