Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ
Հարգելի տիկնայք և պարոնայք պատգամավորներ,
Հարգելի Կառավարության անդամներ,
Հարգելի Ազգային Խորհրդի անդամներ,
Այս նոր 2016 թվականը լի է հույսերով և կլինի առաջընթացի տարի իրականացնելու համար մեր անկապտելի իրավունքները: Ինչ վերաբերվում է միջազգային, աշխարհաքաղաքական և աշխարհառազմական իրադրությանը, պայքարը անարդարության դեմ թևակոխում է մի նոր դարաշրջան:
– Հանցագործ պետությունները, որոնք ոչնչացնելուց հետո բնիկ հայ ազգին և հազարամյակների քաղաքակարթությունը մինչև հիմա լիովին անպատիժ են մնացել և շարունակում են իրենց քրեական քաղաքականությունը մինչ օրս, նրանք մարդկության առջև հաշվետվություն ներկայացնելու եզրին են, հաշվի առնելով այս փաստերը:
– Իրականացնելու համար մեր ազգային և տարածքային ինքնիշխանությունը, որը մեր հիմնարար նպատակներից մեկն է, ինչպես նաև հաշվի առնելով հարակից հանգամանքները, մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք ամրապնդելու համար մեր կառույցները’ ի օգուտ մեր հանրության պաշտպանության:
-Հատկապես շատ կարևոր է մեր արտաքին գործերում, բարենպաստ պայմաններ ստեղծել դիվանագիտությունում և այլևս չսահմանափակել մեր կապերն ու հարաբերությունները տարբեր Պետությունների և Ժողուուրդների հետ, որոնք ճանաչել են մեր անկախությունը, որոնք ճանաչել են մեր ծնողների տառապանքը, որոնք ցանկանում են, որ արդարությունը իրականություն դառնա համաշխարհային խաղաղության և ժողովուրդների եղբայրության համար:
– Մենք գործում ենք նաև միջազգային կազմակերպությունների’ ինչպիսիք են ՄԱԿ-ը և նրա տարբեր ճյուղերը, Եվրոպական կառույցները:
-Սակայն ստեղծելով համապարփակ ուսումնասիրություն հայ ժողովրդի ցեղասպանության վերականգման հաշվարկի մասին, որ ներկայացվեց 2015 թվականի հուլիսին Բնիկ Ժողովրուդների իրավունքների էքսպերտների Մեխանիզմում, մենք կշարունակենք աշխատել իրականացնելու համար գույքագրումը և իհարկե ունեցվածքի վերադարձը, որոնք ներկայումս հանդիսանում են անօրինաբար գործածվելու առարկա’ մի քանի կազմակերպություների, ինչպես նաև որոշ պետությունների կողմից:
-Այս առումով հսկայական աշխատանք է կատարվել Ազգային Խորհրդի հետաքննական ծառայությունների կողմից ‘ մեր հողում և տարածաշրջանում մշակույթային ժաոառնագության, քանակական գույքագրման համար: Այս աշխատանքը կներկայացվի Կառավարությանը և Խորհրդարանին շաբաթների ընթացքում, որ թույլ կտա հենվել կառավարության գործողությունների վրա, որպեսզի հասունացնենք մեր օրենսդրական համակարգը պաշտպանելու համար մեր մշակույթային ունեցվածքը:
– Մենք պարտավորվածություն ունենք ավելի մոտից հետարքրվել աշխարհով մեկ սփռված մեր համայնքների առկա գործողություններին, որոնք մեր ժառանգության մասն են կազմում:
– Ազգային Ժողովին կմնա տարվա ընթացքում մեր կառույցներին ներկայացնել ուսումնասիրություն բռնազավթված հողերի Արեւմտյան Հայաստանի Պետության տարածքների վերականգնման վերաբերյալ:
– Երեւանում 6-րդ համահայկական խաղերին մասնակցելուց հետո, որն վերաբերվում է աշխարհի համայն հայությանը, ինչպես նաև մեր դրոշի բարձրացումը Արարատ լեռան վրա, դուք տեղյակ եք, որ հունվարի 6-ին 2016 թվականի մեր ֆուտբոլի ազգային հավաքականը կըկրի մեր գույները Ֆրանսիայի Մարսել քաղաքում, սկսելով խոստումնալից մրցաշրջան: Մեր մասնակցությունը ԿՈՆԻՖԱԻՆ Աբխազիայում կլինի ամենաերկար սպասված պահը մեր մարզական շրջանի համար:
– Բացի այդ մենք մեր ուժերը պետք է կենտրոնացնենք մեր երիտասարդությանը սպորտով, արվեստով, պատմությամբ, կրթությամբ ոգեշնչելու համար, նպաստելով Արեւմտյան Հայաստանի հայերենի զարգացմանը, որը առաջնահերթ խնդիր է հանդիսանում:
– Զգալի միջոցներ են նվիրվել պատմական ուսումնասիրություններին, գիտաժողովների կազմակերպմանը համայն աշխարհով, այս եռանդը ավելի կամրապնդվի, քանի որ այն կազմում է մեր բնակչության գիտելիքների և կրթության զարգացման մի մասը:
– Այս առումով, գիտակցելով իր պատմությունը և ինքնությունը կազմվում է Արեւմտյան Հայաստանի քաղաքացու դիմումով և ձեռք բերմամբ, որն առաջընթացքի մեջ է, որով ավելի և ավելի շատ հայրենակիցներ են հետաքրքրվում:
-Դուք կարող եք նկատել, որ մեր կառույցները և մեր անձիք ենթարկվում են հարձակումների, վիրավորանքների, սպառնալիքների, հասարակական զրպարտության, այդ պաճառով, մենք պետք է ամրապնդենք մեր դատական համակարգը, մեր սահմանադրությունը մեզ թույլ կտա ձևավորել համապատասխան մեխանիզմ:
– Ավարտելով մեր սահմանադրությամբ, նշեմ, որ այն կազմում է մեր Պետական կառույցների հիմքը, այն մեր գոյյության շրջանակն ու ուղեցույցն է: Այն խարխսված է մեր պատմության մեջ, նա մեր լավագույն ընտրությունն է ներկայացնում և հրավոիրում է մեզ մտախոհել մեր ապահայի վերաբերյալ:
– Իհարկե, մենք չպետք է սահամանափակենք մեր կառավարական և օրենսդրական գործողությունները, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնել առաջնահերթությունների հարթակը’ կապված իրադարձությունների հետ, նաև միջազգային իրադարձությունները, որոնք արագանում են, այդ իսկ պատճառով զգուշորեն աշխատենք, միասին առաջ գնանք, որպեսզի հասնենք մեր ազգային և տարածքային ինքնիշխանությանը:
Ես դիմում եմ նաև մեր քաղաքացիներին, լավագույն մաղթանքներով, ցանկանում եմ առողջություն, հաջողություն, խաղաղաություն նոր 2016 թվականին:
Կեցցե Արեւմտյան Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ