Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը 3-րդ նստաշրջան ԵՐԵՒԱՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ԱՐՄԵՆԱԿ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի
ողջույնի խոսքը

Հարգելի տիկնայք և պարոնայք պատգամավորներ,

Հարգելի Կառավարության անդամներ,

Հարգելի Ազգային Խորհրդի անդամներ,

Երբ 2004 թվականին, Ազգային Խորհրդի անդամները միավորվեցին հայտարարելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի, մինչև անգամ անկախության վերաբերյալ, նրանք պատմական քայլ կատարեցին: Ինչպես դուք կարող եք նկատել, անցյալ շաբաթ միաձայն Արցախյան կառավարության անդամների հետ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Հռչակագրի 11-րդ տարեդարձը վերջ դրեց Արեւմտյան Հայաստանի Պետության ներկայացչության խզմանը:

Երբ 2011 թվականին, Ազգային Խորհրդի Իրավական Հանձնաժողովի անդամները պատմական որոշում ընդունեցին, այն էր ստեղծել Արեւմտեան Հայաստանի Հանրապետության կառավարություն, նրանք ձեռնարկեցին կատարել այն, ինչ կարող էր հուսալ Զորավար Անդրանիկ Օզանյանը և Նորին Գերազանցություն Պողոս Նուբար Փաշան, պաշտպանելով Արեւմտյան Հայաստանի Պետական կառույցի շարունակականությունը, նրան տալով բոլոր գերատեսչական մաշտաբները, որոնք անհրաժեշտ են պետական քաղաքականության գործադրման համար:

2014 թվականին, երեք տարվա միասնական ջանքերով աշխատանքը և ծառայությունը թույլ տվեց կազմակերպել պատգամավորների ընտրություններ, իսկ պատգամավորները առաջին խորհրդարանական նիստի ժամանակ ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ: Մենք մեր ժողովրդին թույլ տվեցինք արտահայտել իր կարծիքը, պատգամավորներին’ “մարմարին” գրանցվել մի աշխատանք, որն ահնարին էր թվում, դա էր սահմանադությունը, որն Արեւմտյան Հայաստանի պետական կառույցի ամբողջականությունն է:

Հնարավորություն տալով Նախագահին, լինել Ազգային Խորհրդի Նախագահ, քաղաքական մարմին և Հանրապետության Նախագահ, իրավունքների, հրամանագրերի և պայմանագիրների վավերացնող մարմին, դուք Նախագահին տվեցիք բոլոր անհրաժեշտ գործիքները, որպեսզի իրավաբանական աշխատանքը շարունակվի’ պահպանելով հաստատությունների շրջանակները:

Նախագահին մնում էր միայն հրամանագիր ստորագրել ստեղծելու համար Հատուկ հանձնաժողով, որը կիրականացնի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը: Դա կատարվեց 2014 թվականի Օգոստոսի 10-ին, իհարկե ամսաթիվը սիմվոլիկ է :

Այդ ժամանակվանից ի վեր, մենք գիշեր ցերեկ աշխատեցինք մեր հաստատությունների ղեկավարների հետ, որպեսզի սահմանադրական նախագիծը իրականանա և մենք այն հաջողությամբ ավարտելու շեմին ենք նոր տարվա նախօրեին;

Ամրապնդելու համար Արեւմտյան Հայաստանի պետական կառույցները, խորհրդարանական երկու տարվա աշխատանքներից հետո մենք սկսում ենք Արեւմյան Հայաստանի Խորհրդարանի երրորդ նստաշրջանը, որը մեզ թույլ կտա պատրաստել մեկ տարվա օրենսդրական նպատակները, տարի, որն լինէ հույսով, աշխտանքով, հաջողություններով, պատմական պարտավորություններով հայ ազգի համար:

Թույլ տվեք ձեզ հայտնել իմ խորին հարգանքները:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail