Պարոն Իշխան ՝ մենք այլ ուղի չընտրեցինք, դուք շեղվեցիք ճիշտ ուղուց
02 ՅՈՒԼԻՍ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
ՆԱՈՒՄ-Ի ԸՆԿԵՐՆԵՐ
Հունիսի 29-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնին՝ հանձին վերջինիս ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, բացառիկ հնարավորություն էր ընձեռվել պատասխանելու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին և առնվազն շփվել ժողովրդի հետ։
Մի կողմ թողնելով 130-ամյա կուսակցության նկատմամբ օգտատերերի խիստ մտահոգիչ վերաբերմունքը ու չանդրադառնալով «պարոն Սաղաթելյանի» մնացած խաբեություններին՝ չենք կարող անպատասխան թողնել «ՆԱՈՒՄ ընկերների» վերաբերյալ վերջինիս թույլ տված այն արտահայտությանը, թե 2019 թ․ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանղական միությունից հեռացած ընկերները մի քանիսն են, ովքեր պարզապես այլ ուղի են ընտրել։
Եթե կան նման կուսակցություններ, որոնց համար նույնիսկ մեկ անձի, եթե ոչ մի քանի հոգու, հեռանալը չնչին խնդիր է, ապա այդ կուսակցությունը դժվար թե երբևէ արժևորի իր ժողովրդին և իրեն վստահվելիք ձայնը։ Ու եթե առաջնորդվենք պարոն Սաղաթելյանի <<մի քանի հոգի>> տրամաբանությամբ, ըստ որի կուսակցությունը լքած մի քանի տասնյակ հոգին համարվում են <<մի քանի>>, ուրեմն 2018թ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ին ձայն էին տվել ընդամենը <<մի քանի հոգի>>։
Արդեն 7 ամիս շարունակ իշխանսաղաթելյանները քուն ու դադար կորցրած որևէ ամբիոն բաց չեն թողնում թե՛ ներքին շրջանակներին և թե՛ հանրությանը մեր՝ մի քանի հոգի լինելու «փափագելի փաստը» հրամցնելու հնարավորությունը։ Չենք կարծում, որ նման անձանց և ԳՄ այլ անդամների համար, ովքեր մեծամասամբ չեն գիտակցում զբաղեցրած աթոռի կարևորությունը, այդ «մի քանի հոգին» կարող էին լուրջ անհանգստության և անընդհատ ինչ-որ բաներ ապացուցելու տեղիք տալ։
Ամենևին չցանկանալով հարվածի տակ դնել «պարոն Սաղաթելյանի» անբասիր համբավը և բարոյական կերպարը՝ որը նա բազմիցս ի ցույց է դրել իրեն հարազատ ԿԵՑՎԱԾՔՈՎ, ստորև ներկայացնում ենք վերոնշյալ դեպքերի արդյունքում ՀՅԴ շարքերը լքած մեր ընկերների դեռևս ոչ ամբողջական ցանկը՝ ժպտացող լուսանկարների տեսքով։
Պարոն Իշխան ՝ մենք այլ ուղի չընտրեցինք, դուք շեղվեցիք ճիշտ ուղուց։Հունիսի 29-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնին՝…
Posted by ՆԱՈւՄ-ի ընկերներ / Friends of NASA on Wednesday, July 1, 2020
mer-oughin.am/2020/07/02/պարոն-իշխան-՝-մենք-այլ-ուղի-չընտրեցինք/