Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

2 հուլիսի, 2020 – Հասարակական: ( Եթէ քաղաքական խաղելու ստորակայ չէ, ապա ազգային ուղի ունեցող ծրագիր է: Լուսաւոր Աւետիս: )

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրով կյանքի կկոչվի տարեկան 1000 նոր բնակարանի կառուցման ծրագիրը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան» ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին, և առկա պահանջարկի զգալի մասը կբավարարվի առաջիկա 4-5 տարիների ընթացքում:

«Այսօր արդեն իսկ ունենք մեծ քանակի ներդրողներ, որոնք մշակում են ծրագրեր ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջկենտրոններում: Կարճ ժամանակահատվածում կլուծվի բազմազավակ, զոհվածների ընտանիքների և, ամենակարևորը, թոշակառու սպաների բնակարանային խնդիրը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության Նախագահի ծրագրով՝ հաջորդ կարևոր ուղղությունը ենթակառուցվածքների զարգացումն է, մասնավորապես՝ նվազագույնը 80 կմ երկարությամբ ճանապարհի կառուցում, որը խթան կհանդիսանա զբոսաշրջության ու, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացման համար, իսկ ամենակարևորը, ըստ Ա. Հարությունյանի՝ քաղաքացիներին հնարավորություն կտա երթևեկել ավելի լավ պայմաններում:

Դրան զուգահեռ՝ աշխատանքներ կտարվեն գյուղական բնակավայրերում՝ առաջին հերթին օրակարգում ունենալով ջրամատակարարման ցանցերի կառուցման և սալապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տարեկան 300 հազար մետր քառակուսի սալապատում:

Ի դեպ, այն գյուղերում, որտեղ գազաֆիկացում չկա, ընթացիկ տարվա սեպտեմբերից հոսանքի համար գործելու է նոր՝ իջեցված սակագին՝ 14 դրամ:

Եթէ քաղաքական խաղելու ստորակայ չէ, ապա ազգային ուղի ունեցող ծրագիր է: Լուսաւոր Աւետիս

artsakhpress.am/arm/news/128626/yuraqanchyur-yntaniqi-arandzin-bnakaran-tsragiry-kmeknarki-galiq-tarva-hunvarin-arayik-harutyunyan.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail