ժիրայր Սեֆիլեան – Խոսքս ուղղում եմ Ռուսաստանի ապագա իշխանությանը և Հայ ժողովրդին։
03 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Ռուսաստանի ապագա իշխանությունը, որ շատ կարճ ժամանակ անց փոխարինելու է ներկայիս ռեժիմին, պետք է հաշտվի հետևյալ երկու փաստի հետ.
1) Ամեն բան ունի սկիզբ և վերջ։ Տվյալ դեպքում՝ ավարտվում է Հայաստանի արևելյան հատվածի նկատմամբ ավելի քան երկու հարյուր տարի առաջ հաստատված ռուսական ռազմավարական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ֊կայազոր։
2) Հայաստանը տասնյակ անգամ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝ Հայաստանի։ Այս առումով Հայաստանն այլընտրանք ունի, իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Ուստի Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում Հայաստանի հետ արժանապատիվ և իրավահավասար հարաբերությունների հաստատումը։
Հայ ժողովրդի համար օրախնդիր է ազգային պետականությունը ինքնիշխան կենսունակ պետության ձևով ու բովանդակությամբ կայացնելու հարցը։
Այս նպատակին հասնելու համար մենք առաջին քայլով պետք է քաղաքականության մեջ վեր կանգնենք որևէ ժողովրդի, այդ թվում՝ ռուս ժողովրդի, նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունք ունենալու պարզունակ երկընտրանքից։
Առավել ևս՝ իրավունք չունենք բաժանվել ռուսասերների և հակառուսների։
Քանի դեռ օտարն է մեր նպատակի և ճանապարհի ընտրության չափանիշը, մենք մնալու ենք բաժանված և թույլ։
Պետք է առաջնորդվենք ազգային շահերով և ըստ այդմ ընտրենք դաշնակիցներ ու գործընկերներ։
Վստահ լինենք, որ հաջողելու ենք։ Ի տարբերություն հարյուր տարի առաջվա իրավիճակից, ներկայումս համաշխարհային և աշխարհաքաղաքական գործընթացները նպաստավոր են որպես ինքնիշխան գործոն կայանալու և մեր ազգային իղձերն իրականացնելու համար։
ժիրայր Սեֆիլեան