Դեկտեմբերի 26-28-ը Երևանում կայացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանը, որի ընթացքում հնչեցին հետևյալ ելույթները

28-12-2015 17:57:06 | Հայաստան | Քաղաքական

Դեկտեմբերի 26-28-ը Երևանում կայացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանը, որի ընթացքում հնչեցին հետևյալ ելույթները.
trochag
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

Հարգելի տիկնայք եւ պարոնայք պատգամավորներ,

Հարգելի Կառավարության անդամներ,

Հարգելի Ազգային Խորհրդի անդամներ,

Երբ 2004 թվականին, Ազգային Խորհրդի անդամները միավորվեցին հայտարարելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի, մինչեւ անգամ անկախության վերաբերյալ, նրանք պատմական քայլ կատարեցին: Ինչպես դուք կարող եք նկատել, անցյալ շաբաթ միաձայն Արցախյան կառավարության անդամների հետ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Հռչակագրի 11-րդ տարեդարձը վերջ դրեց Արեւմտյան Հայաստանի Պետության ներկայացչության խզմանը:

Երբ 2011 թվականին, Ազգային Խորհրդի Իրավական Հանձնաժողովի անդամները պատմական որոշում ընդունեցին, այն էր ստեղծել Արեւմտեան Հայաստանի Հանրապետության կառավարություն, նրանք ձեռնարկեցին կատարել այն, ինչ կարող էր հուսալ Զորավար Անդրանիկ Օզանյանը եւ Նորին Գերազանցություն Պողոս Նուբար Փաշան, պաշտպանելով Արեւմտյան Հայաստանի Պետական կառույցի շարունակականությունը, նրան տալով բոլոր գերատեսչական մաշտաբները, որոնք անհրաժեշտ են պետական քաղաքականության գործադրման համար:

2014 թվականին, երեք տարվա միասնական ջանքերով աշխատանքը եւ ծառայությունը թույլ տվեց կազմակերպել պատգամավորների ընտրություններ, իսկ պատգամավորները առաջին խորհրդարանական նիստի ժամանակ ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ: Մենք մեր ժողովրդին թույլ տվեցինք արտահայտել իր կարծիքը, պատգամավորներին’ “մարմարին” գրանցվել մի աշխատանք, որն ահնարին էր թվում, դա էր սահմանադությունը, որն Արեւմտյան Հայաստանի պետական կառույցի ամբողջականությունն է:

Հնարավորություն տալով Նախագահին, լինել Ազգային Խորհրդի Նախագահ, քաղաքական մարմին եւ Հանրապետության Նախագահ, իրավունքների, հրամանագրերի եւ պայմանագիրների վավերացնող մարմին, դուք Նախագահին տվեցիք բոլոր անհրաժեշտ գործիքները, որպեսզի իրավաբանական աշխատանքը շարունակվի’ պահպանելով հաստատությունների շրջանակները:

Նախագահին մնում էր միայն հրամանագիր ստորագրել ստեղծելու համար Հատուկ հանձնաժողով, որը կիրականացնի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը: Դա կատարվեց 2014 թվականի Օգոստոսի 10-ին, իհարկե ամսաթիվը սիմվոլիկ է :

Այդ ժամանակվանից ի վեր, մենք գիշեր ցերեկ աշխատեցինք մեր հաստատությունների ղեկավարների հետ, որպեսզի սահմանադրական նախագիծը իրականանա եւ մենք այն հաջողությամբ ավարտելու շեմին ենք նոր տարվա նախօրեին;

Ամրապնդելու համար Արեւմտյան Հայաստանի պետական կառույցները, խորհրդարանական երկու տարվա աշխատանքներից հետո մենք սկսում ենք Արեւմյան Հայաստանի Խորհրդարանի երրորդ նստաշրջանը, որը մեզ թույլ կտա պատրաստել մեկ տարվա օրենսդրական նպատակները, տարի, որն լինէ հույսով, աշխտանքով, հաջողություններով, պատմական պարտավորություններով հայ ազգի համար:

Թույլ տվեք ձեզ հայտնել իմ խորին հարգանքները:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

1.

Հարգելի գործընկերներ.

Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանը, որը հաստատեց ընտրված 64 պատգամավորների լիազորությունները, ընտրեց Խորհրդարանի նախագահ, հաստատեց Մշտական հանձնաժողովների ղեկավարներին եւ ծրագրերը:

Այսպիսով այն գործընթացը, որն սկսվել էր 2004 թ. ամբողջացվեց 2014-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորմամբ:

Այդ թվում, մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հաստատումը Բնօրրան Հայրենիքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ընտրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ: Այդ պատվին արժանացավ Արմենակ Աբրահամյանը, ում առաջարկով Խորհրդարանը հաստատեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին: Հետագայում, համաձայն Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի մասին օրենքի, վարչապետի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատվեց կառավարության կազմը` նշանակվեցին նախարարներ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանը տեղի ունեցավ Երեւանում՝ 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը, որտեղ ընդունվեցին Արեւմտյան Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող օրենքներ, քննարկվեցին եւ հաստատվեցին հայությանը վերաբերվող միջազգային նշանակության ռազմավարական ծրագրեր եւ ուղղություններ:

2.

2-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդարանը շարունակել է իր արդյունավետ աշխատանքը:

Մասնավորապես պատգամավորների քննությանն են ներկայացվել հետեւյալ օրենքների նախագծերը՝

-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մշակույթի մասին,

-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանի մասին,

-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին:

Հաշվի են առնվել պատգամավորների կողմից արված բոլոր դիտողություններն ու լրացումները, որից հետո օրենքները ընդունվել են:

Այժմ դրանք առաջարկում ենք հաստատել նստաշրջանի կողմից:

Համաձայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի 10 ոգոստոս 2014 թ. հրամանագրի ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողով եւ այս ուղղությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ղեկավարությամբ իրականացվել է մեծ ծավալի աշխատանք:

Այսօր առաջին ընթերցմամբ նստաշրջանի հաստատմանն է ներկայացվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթներն ու նախագիծը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հարցով ավելի ընդարձակ զեկույցով հանդես կգա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը:

3.

2015 թ. միջազգային կապերի հաստատման, համաժողովների մասնակցության, կազմակերպման ու անցկացման ուղղությամբ իրականացվել են զգալի արդյունավետ աշխատանքներ:

Նշենք դրանք.

2015 թ. հունվարին Սիրիայի հարցով Ժնեւ 2-ի «Մոսկովյան հարթակում», որտեղ մասնակցում էին՝ մի կողմից Սիրիայի կառավարության, մյուս կողմից՝ «Փափուկ ընդդիմության» պատվիրակները, ակտիվ մասնակցություն ունեցավ մեր ներկայացուցիչը Սիրիայից: Այս հարթակում նա առաջին անգամ բարձրացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Սիրիայի քրիստոնյաների՝ հայերի ու ասորիների, ինչպես նաեւ այլ բնիկ ժողովուրդների դերն ու նշանակությունը:

Մոսկովյան հարթակի աշխատանքների արդյունքների մասին քննարկում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների հետ, ինչպես նաեւ Մամլո ասուլիս ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կրկին ներկայացվեցին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում վերոնշյալ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ներգրավման կարեւորությունն ու նշանակությունը, ինչը բարձր գնահատվեց եւ ընդունվեց փորձագետների ու վերլուծաբանների կողմից:

2015 թ. մարտ-ապրիլ ամիսներին Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին Ֆրանսիայում՝ Փարիզում եւ Մարսելում, Շվեյցարիայում՝ Ժնեւում եւ Լոզանում կազմակերպված եւ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայկական հարցի կարգավորմանը, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին: Վերոնշյալ թեմայով Եվրոպայում համաժողավների շարքը շարունակվեց մինչեւ 2015 թ. դեկտեմբեր ամիսը, որոնց ակտիվ մասնակցեցին Խորհրդարանի պատգամավորները:

2015 թ. ընթացքում՝ մարտ ամսից սկսած, Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին եւ ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հանձնաժողովի եւ Ինտելեկտուալ սեփականության իրավունքների հարցերով նստաշրջաններին:

2015 թ. ապրիլի 23-30-ը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչները՝ պատգամավորներ եւ նախարար, նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ՝ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այցելեցին Հայրենի Բնօրրան, մասնավորապես, Ախթամար կղզի՝ Սրբ Խաչ եկեղեցում մասնակցելով հոգեհանգստի արարողությանը, Վան, Մուշ, Բիթլիս, Սասուն, Տիգրանակերտ, Մարտին քաղաքներ, Սիրիային սահմանամերձ գոտի եւ այլ հայաբնակ տարածքներ: Տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ հայրենակիցների հետ:

Նշված բոլոր միջոցառումներն ու ծրագրերը կազմակերպվել են ԱՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ իրականացվել ԱՀՀ պետական համակարգի բոլոր ճյուղերի՝ նախագահի ինստիտուտի, խորհրդարանի, կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի համատեղ ուժերով: Սա կրկին հաստատում է, որ նշված բոլոր կառույցները Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում գործում են համատեղ եւ միասնաբար:

Համահայկական 6-րդ խաղերին մասնակցության հարցով նշենք, որ դրանց առաջին անգամ մասնակցեցին շուրջ 850 պատվիրակներ Արեւմտյան Հայաստանից, որտեղ խաղերի բացման արարողության ժամանակ բացվեց Արեւմտյան Հայաստանի դրոշը, որը կրում էր Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը: Արեւմտյան Հայաստանի դրոշը ներկա էր խաղերի ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ փակման արարողության ժամանակ: Հատկանշական է, որ դրանից մեկ ամիս առաջ Ֆրանսիայի Կան քաղաքում Հայկական մշակույթի օրերի անցկացման արարողությանը ՀՀ նախագահի մասնակցության ժամանակ ԱՀՀ դրոշը կրում էր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորը:

Կարեւորում ենք նաեւ Խորհրդարանի պատգամավորների կատարած աշխատանքը Համշենահայերի 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որին մասնակցեցին Ընտանիքի, կանանց եւ առողջության, Մշակույթի, Մամուլի եւ լրատվության, Երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովների պատասխանատուները եւ անդամները՝ «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային կազմակերպության նախագահ՝ պատգամավոր Սաիդա Օհանյանի գլխավորությամբ:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում մշակութային, կրթական, դիվանագիտական, միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտյան Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ի, Աբխազիայի, Եվրոպայի պատվիրակների միջեւ: Նախատեսված է անցկացնել 2016 թ. գարնանը:

2015 թ. դեկտեմբերին 17-20-ը Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների պատվիրակությունը՝ նախագահ, վարչապետ եւ պատգամավորներ, այցելեցին Արցախ աշխարհ, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ Արցախի Հանրապետության պետական, հասարակական, քաղաքական ոլորտների պատասխանատուների հետ:

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-ամյակին (տնօրեն՝ պատգամավոր Սամվել Մհերյան) եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 11-րդ տարեդարձին: Միջոցառմանը ելույթ ունեցան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը: Ցուցադրվեց «Տունդարձի ճամփան» ֆիլմը, որը մեծ ուշադրությամբ դիտեց տեղի հանդիսատեսը:

4.

Խորհրդարանը նախկինում միշտ էլ արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին:

Այսօր Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակ է, ինչը կանխատեսելով դեռեւս 2015 թ. ապրիլի 25-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝

նշելով, որ

Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,

առաջարկելով, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1918-1920 թթ. կայացված որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:

Հաշվի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողությունները կարեւոր ենք համարում Խորհրդարանի նախագահության եւ պատգամավորական կազմի աշխատանքների ակտիվացումը՝ ի նպաստ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման: Ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով՝ Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու, ինչպես նաեւ ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

2015 թվականը բոլոր իմաստներով հագեցած տարի էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործունեության համար:

Բավական է ասել, որ տարին սկսվեց Ֆրանսիայում ու Շվեյցարիայում իրականացված եւ Արեւմտյան Հայաստանին նվիրված Միջազգային համաժողովներով, ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի նստաշրջանին մասնակցությամբ ու ելույթով, Արեւմտյան Հայաստան այցելություններով ու հանդիպումներով, Համահայկական 6-րդ խաղերին մասնակցությամբ եւ ամփոփվեց Արցախ աշխարհում տեղի ունեցած կարեւոր նշանակության հանդիպումներով ու միջոցառումով:

Քանի որ այս ամենի վերաբերյալ առավել մանրամասն իրենց ելույթներում արդեն խոսել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, ինչպես նաեւ նստաշրջանում ելույթ ունեցած պատգամավորները, ապա մենք անդրադառնանք մի քանի կարեւոր այլ թեմաների:

1.

2015 թ. մեզ համար կարեւոր էր այն իմաստով, որ ԱՀՀ պետական կառույցները լիովին բացահայտեցին համագործակցության հնարավորությունները եւ հաստատեցին իրենց կենսունակությունը, ամրությունը, իրավաչափության ուժականությունը, ռազմավարական ծրագրային հենքի ճշմարտացիությունը եւ դրան հետեւելու արդարացիությունը…

Գաղտնիք չէ, որ 2011-2015 թթ. ԱՀՀ պետական կառույցների պատասխանատուների համար ծանրաբեռնված տարիներ էին Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների իրավական – քաղաքական հիմքերը մշակելու, ձեւավորելու ու ամփոփելու, ինչպես նաեւ վերջնական տեսքի բերելու իմաստով:

Այդ աշխատանքը առաջին անգամ 2014 թ. հոկտեմբերին հրատարակվեց, որպես «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու:

Կարծում ենք, որ այս աշխատանքը մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է եւ, անշուշտ, արժեր որ դրա համար այդքան ջանք, ներուժ ու ժամանակ տրամադրվեր:

Եվ քանի որ ժողովածուն իրականում կենսագործունեության մեծ ներուժ ունի, ուստի զարմանալի չէ, որ անհրաժեշտություն առաջացավ այն կրկին խմբագրելու, լրացումներ կատարելու ու վերստին հրատարակելու՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Այսօր ձեր սեղանին են դրանց հայերեն եւ ռուսերեն օրինակները, 2016 թ. սկզբին կհրատարակվեն ֆրանսերեն եւ անգլերեն օրինակները: Այսինքն՝ այն լեզուներով, որոնք միջպետական եւ միջխորհրդարանական կապերի հաստատման ու ամրապնդման իմաստով չափազանց կարեւոր են մեր աշխատանքների համար:

Հետագայում ժողովածուն հրատարակվելու է այլ լեզուներով եւ շարունակելու է ծառայել, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման ազգային – պետական ծրագիր, ուղենիշ, դասագիրք:

Մյուս կարեւոր ձեռքբերումը ԱՀՀ Սահմանադրության նախագծի պատրաստումն է եւ առաջին ընթերցմամբ դրա ընդունումը 3-րդ նստաշրջանի կողմից:

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական քաղաքական այս գործընթացը անշրջելի բնույթ ունի, որտեղ բոլորի համար գնալով ավելի հասկանալի է դառնում այն պարզ ճշմարտությունը, որ Հայկական Հարցի բանալին ու առանցքը Արեւմտյան Հայաստանն է:

2.

Երկրորդ խնդիրը տարածաշրջանային զարգացումների նոր իրողությունն է ու դրա սրնթաց զարգացող ժամանակացույցը:

Բնականաբար այստեղ առաջնայինը մեր հայրենակիցների պաշտպանության եւ ՀՀ-ի ու Արցախի անվտանգության խնդիրներն են:

Մարտահրավերներին դիմակայելու հրամայականից բխած «Ինչ անել» հարցի պատասխանը ժամանակին հնչել է՝ որպես Մշտական, զինված, դրական չեզոքության ռազմավարություն:

Հաշվի է առնվել երկու հանգամանք, ինչի վերաբերյալ երկար ժամանակ է ինչ բարձրաձայնում ենք: Այն է՝ անցյալի պատմական փորձառությունը եւ պաշտպանության կազմակերպման իրավաչափությունը, այսինքն վերջինիս համարժեք լինելը միջազգային եւ ներպետական իրավունքի նորմերին ու սկզբունքներին:

Այս հարցում ունենք երեք փաստաթուղթ.

-«Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի դեպքում» Կոնվենցիան, (Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.),

-«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության մասին» Որոշումը, 29 մարտ 2011 թ.,

-«Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հրամանագիրը հայերի ինքնապաշտպանության ուժեր ստեղծելու մասին», 26 դեկտեմբեր 2012 թ.:

Համոզված ենք, որ պետք է հավատարիմ մնալ այս որոշումների տառին ու ոգուն եւ մեր հայրենակիցների պաշտպանությունը կազմակերպել դրանց իրավաչափության սկզբունքների ու նորմերի համաձայն, այդ ամենին հավելելով ժամանակի հրամայականով թելադրված «Ժողովրդական դիվանագիտության ու ժողովրդական պաշտպանության» տարրերը:

Եթե այս թեմայով հավելյալ բացատրությունների կարիք զգացվի, առաջիկայում հանդես կգանք հատուկ պարզաբանումներով:

3.

Երրորդ կարեւոր խնդիրը 2016 թ. աշխատանքային ծրագրերի նախապատրաստումն է, ըստ ԱՀՀ պետական բյուջեյի եւ ծրագրերի առաջնահերթությունների:

ԱՀՀ պետական բյուջեյի ծրագրային հոդվածները պատրաստելիս պետք է հաշվի առնել՝ դիվանագիտական, իրավական, օրենսդրական, պաշտպանական, քարոզչական, ֆինանսատնտեսական, մշակութային, կրթական, մարզական ուղղությունները եւ, ըստ այդմ, արագընթաց պատրաստել ու ԱՀՀ Նախագահին եւ Խորհրդարանին ներկայացնել համապատասխան նախագծերը:

Միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ ԱՀՀ Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու եւ արագ արձագանքելու է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերելու են մեր հայրենակիցների ու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին, մշտապես փորձելով այդ հարցերի վրա հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ՄԱԿ-ի առաջատար պետությունների եւ Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների ուշադրությունն ու համագործակցությունը:

Խորհրդարանին խնդրում ենք հասատել 2016 թ. ԱՀՀ Կառավարության աշխատանքների ներկայացված ծրագիրը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Ուրախ եմ, որ միասին ենք, մեր միասնական աշխատանքներին մաղթում եմ հաջողություն:

Ընդունեք Նոր Տարվա եւ Սուրբ Ծնունդի շնորհավորանքները:

Համոզված եմ, որ հաղթանակը մերն է լինելու:

Ուղերձ` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի

Վերջին շրջանում, հատկապես 2011-ից հետո ընկած ժամանակահատվածում, երբ սկսվեց սիրական ճգնաժամը, մերձավորարեւելյան տարածաշրջանը եւ աշխարհը ավելի ու ավելի է ներքաշվում մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացված ահաբեկչությունների հորձանուտը:

Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառույցները ժամանակին իրենց ցավակցությունը հայտնեցին Սինայի, Բեյրութի, Փարիզի, Մալիի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաեւ ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի օդաչուների հարազատներին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կրկին անդրադառնալով հարցին նշում է,

-ահաբեկչությունը եւ ազգերի ու ժողովուրդների զարգացման, առաջընթացի ու ապագա ունենալու իրավունքը անհամատեղելի իրողություններ են,

-թուրքական զինված ուժերը չեն կարող լինել եւ իրավունք չունեն գործել այն տարածքներում, որոնք 1918-1920 թթ. հատուկ որոշումների ու պայմանագրերի դրույթների համաձայն չեն պատկանում Թուրքիայի Հանրապետությանը,

-Թուրքիայի Հանրապետությանը այլեւս չի կարող ձեւացնել, թե ահաբեկչության դեմ պայքարի ընկերակցության մաս է կազմում, իրականում միաժամանակ օգնելով ու օժանդակելով ահաբեկչության ծավալմանը տարածաշրջանում,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ողջունում է,

-ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2015 թ. դեկտեմբեր ամսվա որոշումը Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու եւ ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված կոչը ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխարգելելու եւ կասեցնելու վերաբերյալ,

-ինչպես նաեւ այս հարցով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկը ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու վերաբերյալ, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը հայտնում է`

-հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելքի հայ համայնքները ձեւավորվել են 1894-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կազմակերպած եւ իրականացրած հայերի ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով,

-հաշվի առնելով, ինչպես Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, այնպես էլ ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները,

-հաշվի առնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է մերժել ճանաչել Հայերի ցեղասպանության իրողությունը եւ վարում է ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն,

-հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից 1919 թ. ճանաչվել են մարդկության դեմ ուղղված հանցագործության պատասխանատուներ եւ այդ ատյանի վճռով դատապարտվել մահապատժի,

-որ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը,

-որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,

ինչպես նաեւ հաշվի առնելով,

-որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած, Հայերի ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետություններին առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու 1918-1920 թթ. կայացված որոշումների ու պայմանագրերի դրույթների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Հայրենի Բնօրրանի՝ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ Աղվան Տոնականյանի ելույթը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

Արևմատյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Մեծարգո Պարոն Արմենակ Աբրահամյան, Արևմատյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Մեծարգո Պարոն Տիգրան Փաշաբեզյան, Արևմատյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ Նախագահ Մեծարգո Պարոն Արմեն Տեր-Սարգսյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորներ, Հարգելի Տիկնայք և Պարոնայք, Ողջունում եմ բոլորիդ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի կապակցությամբ։

Շնորհակալություն բոլորիդ որ խոսք ընձեռնվեց ինձ ելույթ ունենալու և ներկայացնելու Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի 2015 թվականի իրականացրած աշխատանքներն ու իրական իրավիճակը այսօր Ջավախքում։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության մաս կազմող Ջավածքի Հայերի Ազգային Խորհուրդը ներկայացնում է 2015թվականի ընդացքում իր կատարած աշխատանքները, որոնք կրում են իր մեջ տարբեր բնույթների և դրանք բաժանվում են 3 մասերի։

1. Կազմակերպչական

2. Քարոզչական

3. Միջոցառումներ

1. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Կազմակերպչական աշխատանքներ են կատարվել հետևյալ առումներով Ջավախքի Հայերի Ազգային խորհրդի ներքո ստեղծվել են հետևյալ բաժինները, և ունեն իրենց ղեկավար պատասխանատուները։

ա) Կրթության և Մշակույթի բաժին

բ) Սպօրտի և Երիտասարդության հարցերով բաժին

գ) Սոցիալական հարցերով բաժին։

Ջավախքի Հայերի Ազգային խորհրդը աշխատանքներ է կատարում Ջավախքում, Հայաստանի Հանրապետությունում, և Ռուսաստանում, հետագա աշխատանքների մեջ պետք է ընդգրկենլ Արևմտյան Հայաստանի Հանրապետության, Ջավախքի Հայերի Ազգային խորհրդի պետքկանաստեղծ կառույցում բազում երիտասարդների և տարբեր տարիքի մարդկանց։

Պիտ ստեղծվեն տարբեր բաժիններ, և, ակտիվ գործունեություններ ծավալել տարբեր բնագավառներում։

Սակայն ցավալին այն է որ ցանկացած աշխատանք ունի իր դժվարությունները որոնց մեծամասնությունը կապված է նյութական խնդրիների հետ, որի բացակայությունը մեծ ճնշում է գործում ազատ գործունեության ծավալմանը։

Այսօր Ջավախքում ամենակարևոր խնդիրներից է համարվում ազգային ինքնության, ազգային լեզվի, պատմության, մշակույթի պահպանումը, ազգային դաստիարակության իրականացումը: Ըստ այդմ կարևորություն է ստանում սերունդների լրացուցիչ կրթության, դաստիարակության կազմակերպումը տարբեր միջոցառումների միջոցով։

1.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթության և մշակույթի բաժինը խորապես ուսումնասիրում է Ջավախքի կրթամշակույթային մթնոլորթը։ Որոշ հետազոտություններից ելնելով հանձն եմ համարում հայտարարել, Վրաստանի Հանրապետության Իշխանությունների կողմից որդեգրած օրենքները Կրթության և Մշակույթի ոլորտում, ինչպես գիտենք արդեն երկար տարիներ Վրաստանի իշխանությունները հզոր ճնշման տակ պահելով հայկական կրթական և մշակույթային հարցը Ջավախքի ողջ տարածաշրջանում, նրանց ոտնձգությունները, քայքայում են կրթության և մշակույթային ոլորտը։

Նրանց վարած քազաքական քարոզչական մեխանիզմների հիմման վրա քայքայվում է ողջ հայկականը, եթե այսպես շարունակվի, մոտ 5-10 տարի հետո, եթե ոչ ավելի շուտ կարժանանանք Նախիջևանի ճակատագրին։

Վրաստանի իշխանությունները ակտիվօրեն շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունները և միչ օրս շարունակում են արգելել հայկական գիր գրականությունը ներմուծել Ջավախք, ակտիվօրեն բազմանում են ճնշումները, ինչ-ինչ պատճառներով հեռացվում են աշխատանքից հայ մասնագետներին, հեռացնում են այն ուսուցիչ ուսուցչուհիներին որոնց մեջ դեռ պահպանվել է հայի գիտակցությունը։

2015 թվականի սեպտեմբերից 1,5 դասաժամով կրճատվել է հայկական դասաժամերը,

Այսինքն, եթե նախկինում շաբաթվա ընդացքում հայկական դասաժամերը 6-ն էին այժմ 4 կամ 4,5 դասաժամ են թույլատրում։ Փոխարենը վրացերեն դասաժամերն են ավելանում։

Ջավախքի Հայերի Ազգային խորհրդը իր կատարած աշխատանքների շնորհիվ եկել է հետևյալ համոզմունքի, տեսնելով այս ամեն իրադարձությունները վրաց իշխանությունների վարած քաղաքականությունը, հայկական գրի և գրականության ոչնչացումը կրթական մթնոլորտից։

2. ՄՇԱԿՈՒՅԹ

Ջավախքի Հայերի Ազգային խորհուրդը Մշակույթի ոլորտում կատարել է հետևյալ աշխատանքները։

Հիմնվել է Պարային համույթ որն իր մեջ ներառում է մօտ 100 երեխաներ և դասընդացները անցնում են 6 գյուղերում։

Չնայած այն բոլոր խնդիրներին և խոչնդոտներին, որոնք, Ջավախքցու կյանքում միշ կա, Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը կազմակերպում է իր գործունեությունը մշակույթի ոլորտում։

Հաշվի առնելով այն փաստը որ Ջավախքի մշակույթային տաճարներն ու եկեղեցիները ցավալի իրավիճակում են գտնվում, վրաստանի իշխանությունների կողմից մեծ փորձեր է արվում Վրացականացնել այդ ամենը։ Այս դաժան իրականության հետ մեկտեղ Ջավախքցի անհատները, բարերարները վերականգնում են վերանորոգում են եկեղեցիներ և կանգնեցնում են խաչքարեր իրենց գյուղերում։

Ջավախքի հայերի Ազգային խորհուրդը 2015 թվականի հոկտեմբերի 27ին մասնակցեցՍամվել Մհերյանի կազմակերպած 10-րդ տարեդարձի առիթով, Խնուս մշակույթային Հիմնադրամի ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄԲԱՆ Ֆիլմի շնորահանդեսին, որը տեղի ունեցավ ԵՐևԱՆՈՒՄ։

3. քարոզչական աշխատանքներ

Քարոզչական աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով։

ա) Երիտասարդական միջոցառումների ժամանակ ներկայացնելով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, և Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը, նվիրվում են գրքեր և պատմելով պատմական փաստեր, Օրինակ նվիրվում են Արևմտյան Հայաստանի Հայության և Արևմտյան Հայաստանի Իրավունքների Պաշտպանության Իրավական-Քազաքական փաթեթ գիրքը որը տպագրվել է 2015թվականին։

4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2015 թվականին, Ջավախքի Գանձա գյուղում որը գտնվում է Նինոծմինդա նախկին Բոգդանովկա շրջանում, Տերյանական տօնից առաջ մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ բակային ճամբար նախագիծը։

Այս նախագիծը կատարեց և իրականացրեց Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Կրթության և Մշակույթի բաժնի ղեկավար պատասխանատու Նարինե Սիրականյանը։ Բակային ճամբարի անվանումն էր ՎԵՐԱԴԱՐՁ որը խորհրդանշում եր Տերյանի պոեզյաներից մեկը։

Ժամանակի սակավության առումով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը և Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը չկարողացան օգնել ճամբարի կազմակերպամնն ու ֆինանսավորմանը, սակայն գտնվեցին երիտասարդ Գանձացիներ որոնք հանձն առան իրենց վրա ողջ ֆինանսավորմանը, բակային ճամբար ծրագիրը իրականացնելու համար։

Սակայն կարող եմ ասել կարևորագույնն այն էր որ այս ծրագիրը կազմակերպեց և իրականացրեց Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Կրթության և Մշակույթի Ղեկավար Պատասխանատուն։

Հարգելի Տիկնայք և Պարոնայք

Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը շնօրհավորում է Արևմտյան Հայաստանի Հայության գալիք Ամանօրն ու Սուրբ Ծնունդը ցանկանում ենք քաջ գիտակցություն, որ հաղթանակը մերն է լինելու։

Այսքանօվ ավարտում եմ համառոտ կազմված ելույթս, Հավատացած եղեք որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը և Արևմտյան Հայաստանի Հայությունը կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին միասնական ուժով և հզոր կամքի գոյությամբ։

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ և ՄԵԾ ՈՒԺ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ միայն այս ԳԱՂԱՓԱՐՈՎ

ԲԱՐԻ ԼՈԻՅՍԵՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Էռնեստ Գրիգորյանի` «Կրթությունը Արեւմտյան Հայաստանում» ելույթը Խորհրդարանի 3–րդ նստաշրջանում

Կրթությունը կոչված է վերակենդանացնելու քայքայված հայկական հոգեւոր կյանքը Արեւմտյան Հայաստանում: Սա հնարավոր է հենց այն պատճառով, որ հայը հավատարիմ է մնացել իր հայրենիքին, լեզվին, ազգային գիտակցությանը: Կրթությունը հնարավորություն կտա իրականացնել հայերի դարավոր առաքելությունը՝ որպես բարձր մշակույթ տարածող ժողովրդի, որպես Եվրոպան եւ Ասիան միավորող կենտրոն: Այս առաքելությունը տարածվում է նույնիսկ նվաճողների վրա. հայերը շարունակեցին իրենց ուղղորդող գործունեությունը նույնիսկ անազատ վիճակում, իրենց արյամբ ազնվացնելով ու հարստացնելով հարստահարիչների ազգային գիտակցությունը եւ ստեղծագործական հմտություններով զարգացնելով նրանց սոցիալական կյանքը:

Կրթությունը ազգի հոգեւոր կյանքի ամենաառաջնային աղբյուրն է, երաշխիքը՝ մշակութային ժառանգության անմահության: Կրթությունը կօգնի աճեցնել ու բազմացնել հայերի տաղանդի առատորեն շաղ տված սերմերը, պտուղները, որոնք միշտ չէ, որ հասել ու հարստացրել են հենց հայերին: Այն հայերին կդարձնի իրենց անխոնջ ջանքերի ու աշխատասիրության արդյունքների արժանի տերը:

Կրթության շնորհիվ պետք է վերածնվի Արեւմտյան Հայաստանը: Ներթափանցելով նրա հզոր մշակույթի մեջ, որի վկան են այդ տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձանները՝ ամեն հայ լցվում է արարելու ուժով, ոգեղեն հարստությամբ, անկոտրում վեհությամբ ու հպարտությամբ:

Կարող՛ են վերածնվել իրենց երբեմնի փառքը ապրած պետությունները: Հայերի դեպքում մենք կարող ենք վստահ ասել՝ «Այո»: Եվ կրթությունը պետք է լինի ամեն ինչի հիմքը: Այն կբացի երկրորդ շնչառությունը հնագույն ազգի, կվերադարձնի նրան դժվարություններին չենթարկվելու համառ բնավորությունը,կներարկի երիտասարդներին համախմբվել նոր, ժամանակակից գաղափարների շուրջ, ստեղծագործական նոր որոշումների լուծումներ ստանալ իրենց նախնիների օրինակներով: Եվ հենց նախնիների օրինակով սովորեցնել երիտասարդներին՝ վայրկյան անգամ չկորցնել՝ մասնակիցը լինել աշխարհում կատարվող իրադարձություններին,հնարավորին չափ լինել առաջնորդ:

Կրթությունը հնարավորություն կտա ոսկերչական նրբությամբ տաշել, մշակել ու ձեւավորել հայերի կենսահաստատողական ազգային բնավորությունը,ժամանակակից կարեւոր որակներ կտա նրանց ինտելեկտի բարձրացման եւ սոցիալական վարքի վրա,կներարկի անսասան հավատ իրենց ուժերի հանդեպ եւ կլցնի հայի սիրտը մեծ հպարտությամբ: Նոր թափով կշարունակվեն վայրագ թշնամու ձեռքով կյանքից շուտ հեռացած մեր պոետների,երաժիշտների, նկարիչների,փիլիսոփաների ու մնացած հանճարների կիսատ թողած գործերը: Կրթության միջոցով անընդհատ կատարելագործելով իրենց բնավորության գծերը, հայերը կարող են ամեն անգամ ուղղել ու շտկել իրենց հասարակական զարգացման ուղղությունները՝ հաղորդելով նրանց կարեւոր կենսական ուժ, հաղթահարելով հոգնածությունը եւ հավատալով սեփական ուժերին, հաղթանակով դուս գալ բոլոր մարտահրավերներում:

http://nt.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail