ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ – Անցյալին վերադարձ չկա – Նախորդ գրառմամբ անդրադարձել էի նախկին իշխանությանը և ընդդիմության ինստիտուտի ապականմանը ՀՀ-ում
07 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Նախորդ գրառմամբ անդրադարձել էի նախկին իշխանությանը և ընդդիմության ինստիտուտի ապականմանը ՀՀ-ում:
Ամենօրյա քաղաքական բուռն թեմաները վերաբերվում են նախկին ռեժիմին և կարծես ստեղծվում է տպավորություն, թե նախկինները դեռ կան ռեալ քաղաքական դաշտում և իրենցից բան են ներկայացնում: Հասկանալի է որ մեր ժողովրդի ականջին հաճո է լսել մի ռեժիմի կործանման մասին, որը տարիներ շարունակ կեղեքել է պետությունը, թալանի է ենթարկել իր իսկ ժողովրդին, սակայն, պետք չէ միայն կենտրոնանալ նախկիներին վերաբերող քրեական գործերին և իրենց թալանը արդարացնող հայտարարություններին ու ճղճիմ գործողություններին։ Եկեք մոռանանք նախկիններին և մտածենք այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկի՝ «ՆՈՐ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ» մասին, որը դարձել է օրհասական խնդիր: Իմ համար փակված է նախկին ռեժիմի էջը, և այլևս պետք չէ անդրադառնալ վերջիններիս, որպես քաղաքական գործիչներ: Նրանց կարելի է դիտել զուտ, որպես անհաջող քաղաքացիներ, որոնք կատարել են մի շարք քրեական հանցագործություններ, պաշտոնական չարաշահումներ և այլն, որի համար ենթարկվում են պատասխանատվության, ինչպես բոլոր քաղաքացիները, որոնք չեն եղել քաղաքականության մեջ:
Իսկ ինչի՞ համար արվեց հեղափոխությունը։ Պետք չէ շատ խորանալ մանրակրկիտ հաշվարկների մեջ, որոհետև հեղափոխությունն արվեց, որ ժողովրդին վերադարձնի այն տարրական իրավունքներն ու երևույթները, որոնք նրանից խլել էին տասնամյակներով։ Իսկ դա ենթադրում է արդարություն, ճշմարտություն, հավատ, հույս և հենց այս ամենն էին գողացել ժողովրդից և հենց սրանք են հանդիսանում հեղափոխության արժեքներն ու պտուղները, բայց այսօրվա իշխանությունը կձախողի և երկիրը կտանի անհաջողությունների, եթե արագ չձևավորվի հեղափոխության արժեքները գնահատող և պահպանող նոր ուժեր:
Ես շատ լավ հասկանում եմ, որ 30 տարվա ռեժիմը ինչ աղետալի պայմաններ է ստեղծել և հնարավորություն չի տվել նոր ու երիտասարդ ուժերի ստեղծմանը և կայացմանը, բայց այնուամենայնիվ դժվարությունները հաշվի առնելով պետք է առաջ շարժվել և արագ արդյունք գրանցել: Իշխանությունները պետք է այս խնդրին ամենայն լրջությամբ մոտենան: ՀՀ քաղաքական դաշտը ծարավ է նոր կուսակցությունների և նոր գաղափարների: Այդ ծարավը հագեցնելու բազմաթիվ տարբերակների մեջ իմ համար առաջնային լուծումը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ դերի բարձրացումն է:
https://m.facebook.com/story.php?story_fbid=639274703601652&id=100025573847801
mer-oughin.am/2020/07/07/անցյալին-վերադարձ-չկա/