Նորայր Մելքոմ Մելքոմյան – Անդրադարձ – Կարդալով սահմանադրության օրվա առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը,,,,,

a politician speaks to the public with a set of masks

Նորայր Մելքոմ Մելքոմյան – Անդրադարձ – Կարդալով սահմանադրության օրվա առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը,,,,,

08 ՅՈՒԼԻՍ 2020 ՅՈՒՆԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ: ՄԵՐ ՈՒՂԻՆ – Բեմ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Անդրադարձ

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Կարդալով սահմանադրության օրվա առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը, ավելորդ անգամ համոզվում ես, որ նա էականորեն կտրվել է Հայաստանի իրականությունից, խորթացել հայ հասարակությունից ու անհաղորդ դարձել նրա առնվազը 80 տոկոսը կազմող մեծամասնության ցանկություններին։ Բառի բոլոր իմաստներով (ըստ Ստեփան Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանի) ցնորվել է։

Ցավալի է, որ կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, հանձինս կուսակցության ղեկավար մարմինների, երկար շարք կազմող իր սխալ կողմնորոշումներով ու արարքներով, այսպիսի անփառունակ վիճակի հասցրեց ազգին ու հայրենիքին նվիրված բյուրավորների այս կուսակցությանը։ Իսկ ուրախալին այն է, որ Հայաստանի ժողովրդական իշխանություններին «օր առաջ տուն ուղարկողներին» ինքը ժողովուրդը տուն ուղարկեց։

Ավելի արդար ի՞նչ էր կարելի սպասել ժողովրդից, երբ յեղավոխական կուսակցությունը հայտնվում էր հակահեղափոխության դիրքերում։

Մխիթարվենք նրանով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպես իր ծրագրով ներկացված գաղափարական ու բարոյական անխորտակելի ուժ, ներշնչանքի աղբյուր է մնում ազգին ու հայրենիքին անսակարկ նվիրված բյուրավոր հայորդիների համար։ Մնանք այն հույսով, որ նրանք կգտնեն միմյանց ու է՜լ ավելի կզորանան միմյանցով՝ ի ծառայություն մեր հայրենիքի ու մեր ժողովրդի։

8 հուլիս 2020

a politician speaks to the public with a set of masks

mer-oughin.am/2020/07/08/անդրադարձ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail