Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Չորում նահանգում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել

Western Armenia - The Armenian St. George Church in Turkey has been turned into a warehouse

Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել

13 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Չորում նահանգում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին վտանգված է։

1800-ականների սկզբին Չորումի հայտնի հայ Քիրյոփի ընտանիքի կողմից կառուցված այդ եկեղեցին այժմ թուրք արհեստավորի կողմից որպես պահեստ է օգտագործվում։

Որոշ ժամանակ առաջ գույքի սեփականատերերը դիմել են Չորումի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչություն, որպեսզի այն միջոցներ տրամադրի պատմական այս կառույցի վրա ձևափոխումներ անելու համար, սակայն հետո հրաժարվել են։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է այդ վարչության պաշտոնյաներից մեկը։ Վարչության աշխատակիցը պնդել է, որ որևէ ապացույց չկա, որ այս կառույցը եկեղեցի է, և միայն տեղի բնակչությունն է փաստում եկեղեցի լինելու մասին։

Պատմական այս կառույցի վերաբերյալ Չորումի բնակչության մեծ մասը տեղեկություն չունի, միայն մեծահասակներից քչերն են, որ վկայում են հայկական եկեղեցու գոյության մասին։

Նշվում է, որ չնայած 1915թ․ Քիրյոփի ընտանիքը նույնպես ցեղասպանության սպառնալիքի տակ էր, այնուամենայնիվ, նրանց ընտանիքից մի քանիսին հաջողվում է փրկվել։

Արեւմտեան Հայաստան – Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Քիրյոփի ընտանիքը «իր կամքով» հսկայածավալ ունեցվածը վաճառում է չորումցի Շամլը ընտանիքին և տեղափոխվում Ստամբուլ ու Անկարա։

Արեւմտեան Հայաստան – Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել

Չորումում հայկական ընտանիքին է պատկանել ավելի քան 3 հազար հեկտար տարածք, գրադարան։ Նրանք զբաղվել են կաթնամթերքի արտադրությամբ։ Իրենց բարեգործություններով հայտնի ընտանիքը մեծ հեղինակություն է վայելել այդ շրջանում։

Աղբյուրը փոխանցում է, որ Քիրյոփի ընտանիքը Չորումում կառուցել է առաջին բազմաբնակարան շենքը, որն առ այսօր կանգուն է։

Եկեղեցին, որ պնդում են, թե ցեղասպանության տարիներին գնել է Շամլը ընտանիքը (հավանաբար որպես լքյալ գույք պետականացվել և վաճառվել է այդ ընտանիքին, կամ որպես հայկական լքյալ գույք տիրացել է նշյալ ընտանիքը-խմբ․) այժմ համարվում է իր ժառանգների գույքը:

Արեւմտեան Հայաստան – Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել
Արեւմտեան Հայաստան – Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել

Աղբյուր` gazeteduvar.com.tr

ermenihaber.am/am/news/2020/07/13/Թուրքիա-եկեղեցի-Գևորգ/187816

Facebooktwitterredditpinterestlinkedinmail