ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ Ու՞մ գլուխը կթռնի Ադրբեջանում բարձրաստիճան սպաների մահվան համար

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ Ու՞մ գլուխը կթռնի Ադրբեջանում բարձրաստիճան սպաների մահվան համար

14.07.2020 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Ադրբեջանը հաստատել է բարձրաստիճան սպաների, այդ թվում, գեներալ-մայորի և գնդապետի՝ հրետանու պետի կորուստները: Զինվորականների սպանվելու լուրը, այդ թվում` երկու մայորի, հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Որտեղ է գտնվում նախարար Զաքիր Հասանովը, հավանաբար, ոչ մեկին հայտնի չէ: Հասանովը, որը հանդես էր գալիս խիզախ հայտարարություններով, վերջին շրջանում սկսեց մեկ մեղադրել միջազգային հանրությանը, որը թույլ չի տալիս Ադրբեջանին գրավել Ղարաբաղը, մեկ ԱՄՆ-ին, որը սարքավորումներ է տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին, մեկ էլ հայկական լոբբիին, որը կարող է ազդել աշխարհի բոլոր երկրների կառավարությունների վրա:

Ո՞վ էր Ադրբեջանում պլանավորել սադրանքը Տավուշի ուղղությամբ և ու՞մ գլուխն է թռնելու այս անգամ: Երեկ Ադրբեջանում ձերբակալեցին պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին, որը ժամանակին հանձնել էր Շուշին և Լաչինը: Երեկ նա Ալիևին մեղադրեց Թովուզը և Ղազախը հանձնելու մտադրության մեջ, և նրան ձերբակալեցին: Սակայն խուճապը դրանից հետո չդադարեց: Այն ավելի ուժեղացավ բարձրաստիճան սպաների մահվանից հետո:

Հասանովն իրավացի է. ԱՄՆ-ն հայկական կողմին օգնեց սարքավորումներով, միջազգային հանրությունը լրիվ լոյալ է հայերի՝ պաշտպանվելու իրավունքի նկատմամբ, իսկ հայկական լոբբին ակտիվ աջակցում է հայկական բանակին:

Իզուր չէ, որ Ադրբեջանում տագնապով են խոսում, որ հայերի հաջորդ թիրախը լինելու է Նախիջևանը: Բաքվի փորձագետները դրա հետ կապված հիշեցնում են, որ Կարսի պայմանագրի համաձայն, գործին կարող է խառնվել Թուրքիան: Արդյոք դրա համար չէ՞ իրականացվել Տավուշի գործողությունը:

Միևնույն ժամանակ, հայ փորձագետները նշում են, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հեռու չէ Քարվաճառով Գանձակի ազատագրումը:

www.lragir.am/2020/07/14/563682/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail