Բաքվի ռեւանշիզմի փորձը կհանգեցնի էլ ավելի մեծ տարածքային կորուստների

Բաքվի ռեւանշիզմի փորձը կհանգեցնի էլ ավելի մեծ տարածքային կորուստների

14.07.2020 | Քաղաքականություն | Lragir.am,

Ադրբեջանը, անտեսելով հակամարտող սուբյեկտների միջեւ հրադադարի պահպանման մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մարտի 24-ի կոչը, պարբերաբար լարում է իրավիճակը սահմանին՝ փորձելով Հայաստանի ուղղությամբ ուղղել իր բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների վեկտորը եւ հանրության ուշադրությունը շեղել երկրի ներսում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Միայն թե այս անգամ փորձել են դա բավական արտասովոր ձեւով։

Հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորականներն ուզել են վերցնել ու հատել ՀՀ պետական սահմանը Տավուշի մարզի հատվածում, ընդ որում, ոչ ավել, ոչ պակաս ՈՒԱԶ ավտոմեքենայով։ Հայկական կողմից ստացված նախազգուշացումից հետո նրանք, թողնելով իրենց ՈՒԱԶիկը, հետ են վերադարձել։ Դրանից քիչ անց Հայաստանի ԶՈւ սահմանային դիրքը վերցնելու գործողություններ են արվել, այս անգամ արդեն հրետանու աջակցությամբ։ Ականանետերի արկերը պայթել են սահմանամերձ Չինարի հայկական գյուղում։ Երջանիկ պատահականությամբ խաղաղ բնակչության շրջանում տուժողներ չեն եղել։

Բայց ագրեսորի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին։ Ավելին, հարձակվողները կորուստներով հետ շպրտվեցին ելման դիրքեր, որի մասին հաղորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հաստատելով իր ավելի քան մեկ տասնյակ կորուստների մասին տեղեկությունը։

Միեւնույն ժամանակ, սոցցանցերի ադրբեջանական սեգմենտը հրապարակում է սպանված զինվորականները լուսանկարները եւ հայհոյանքներ շռայլում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հասցեին։ Օգտատերերից մեկը ձախորդ գեներալին անվանել է «կալոշ»։ ԱԳ նախարարին էլ հիշեցնում են Նյու Յորքում նրա որդու 5 միլիոն դոլարանոց շքեղ բնակարանի մասին։

Երկրի անվտանգության խորհրդի նիստին նախագահ Ալիեւը բավական ծավալուն արտահայտվել է հայկական կողմի հերթական «սադրանքի» մասին։ Նա սպառնացել է դիմումներ ուղարկել միջազգային կառույցներ եւ արտասահմանյան երկրների ռազմական ներկայացուցիչների հրավիրել։

Ադրբեջանական կողմին ոչ մի կերպ ձեռնտու չեն կրած կորուստները, որի մասին կարելի է դատել Բաքվի իշխանությունների ու լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից։ Բայց ինչպես ասում են, կռվից հետո բռունցքները չեն թափահարում։ Ասենք ավելին՝ հաջորդ անգամ ռեւանշիզմի փորձը թանկ կարժենա Բաքվի վերնախավին եւ մարտավարական սխալի փոխարեն կարող է խոշոր ռազմավարական պարտություն լինել, եւ Հայաստանի Զինված ուժերը ավելի կառաջանան՝ մշակելով եւ իրականացնելով ռազմական գործողություն Քարվաճառի ուղղությամբ՝ հին հայկական Գանձակն ու շրջակա տարածքներն ազատագրելու նպատակով։

www.lragir.am/2020/07/14/563736/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail