Ադրբեջանական հրետակոծությունից Չինարի գյուղում շինություններ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Չինարի գյուղում Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է բնակիչներից մեկի տունը և հարակից հացի փուռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վնասված շինությունների տեսանյութը հայտնվել է համացանցում:
Տեսանյութում բնակիչները պատմում են հրետակոծության հետևանքների մասին:
Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
armenpress.am/arm/news/1021947.html