Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

Editor-in-chief of the Lebanese daily "Aztag" Shahan Kandaharian

Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մղումով Բաքուն հետեւողականորեն ուզում է արցախյան շփման գծի կարգավիճակը հաղորդել ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝Տավուշի հատվածում արձանագրված գործողություններին Թուրքիայի պաշտոնական արձագանքները։

«Դա իր հերթին նպատակադրում է միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխություն կամ ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխում։

Պետական սահմանագոտին թեժացնելով կա որոշակի միտում նաեւ 1994-ի հրադադարի բովանդակազրկման կամ առ ոչինչ հայտարարման, որովհետեւ եռակողմ պայմանագիրը վերաբերում էր հիմնականում Արցախ-ադրբեջանական շփման գծին»,- ասաց Գանտահարյանը։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով՝ պետք է նկատել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբակի անդամ Անկարան նման հռետորաբանությամբ հակազդելով, ըստ էության հակասում է անվտանգության այդ հաստատության հիմնարար սկզբունքներին եւ հիմնադրույթներին։

«Մեկ ազգ երկու պետություն» բանաձևը որն առաջադրում են թե՛ Բաքուն եւ թե՛ Անկարան, հեռահար կտրվածքով, աշխարհում տիրող հակաթուրք տրամադրությունները կարող է հասցեագրել Ադրբեջանին։

Որքան նույնանան Բաքուն եւ Անկարան նման պաշտոնական հայտարարություններով այնքան կբարձրանա Ադրբեջանի ագրեսիան ընդգծող միջազգային բարձրաձայնումների հավանականությունը։

Ինչու չէ նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունն ընդգծող հայտարարությունները»,- նշեց Գանտահարյանը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

armenpress.am/arm/news/1022011.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail