100-ամյակը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Սևրի դաշնագիրը մեզ համար այժմեական է

Շիրինեան. - Յաջողած Ենք Կանխել Թրքամէտ Եւ Ազրպէյճանամէտ Թեկնածուներու Յաղթանակը

100-ամյակը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Սևրի դաշնագիրը մեզ համար այժմեական է

17 ՅՈՒԼԻՍ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

ՀՅԴ Եվրոպայի Դայ Դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում գրասենյակի ծավալած աշխատանքների մասին:

Ըստ մեր զրուցակցի, դժվարություններ միշտ կան ու պիտի լինեն: Դրանք ավելի հեշտ է հաղթահարել, երբ պայքարում վճռական ես և դատդ արդար է:

«Եվրոպայում համավարակն արդեն քիչ թե շատ զսպված է, կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն»,- նշել է Հարութ Շիրինյանը:

Նրա խոսքով՝ համավարակի ողջ ընթացքում Եվրոպական քաղաքական կյանքի առաջնահերթությունը, բնականաբար, համավարակի հաղթահարումն էր. «Բայց ինչպես տեսանք, մեր հակառակորդները իրենց հակահայկական նախաձեռնությունները բազմապատկեցին այս ընթացքում՝ փոխանակ մասնակցելու համամարդկային այս մարտահրավերի հաղթահարմանը: Թուրքիան Ցեղասպանությունը հերքելու նոր պետական մարմին ստեղծեց, Լիբանանում հակահայկական ցույցեր սատարեց և Հայ Դատի նվիրյալ մեր հայրենակիցներին հետապնդելու քայլեր նախաձեռնեց, իսկ մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց պետական քաղաքականությունը և չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի կոչին, ադրբեջանական բանակը լայնածավալ մարտական գործողություններ նախաձեռնեց և կրկին խախտեց զինադադարը»:

Հարութ Շիրինյանը, հաշվի առնելով նախկին փորձը, երբ ճգնաժամային իրավիճակներում Թուրքիան և Ադրբեջանն իրենց հակահայկական քաղաքականությունը սաստկացնում են, կարծում է, որ համավարակի պայմաններում կամ դրա բացակայությամբ Հայ Դատի հանձնախումբը պիտի շարունակի իր գործը նախ միջազգային հանրությանը Թուրքիայի և Ադրբեջանի իրական դեմքը ներկայացնելու և ապա՝ Հայ Դատի ամբողջական իրավունքները պաշտպանելու համար:

ՀՅԴ Եվրոպայի Դայ Դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատուն կարևորում է Հայոց Ցեղասպանությանը և Մայիսյան հաղթանակներին նվիրված ձեռնարկների անցկացումը, այս տարի առցանց:

«Նաև կարևորում եմ Սևրի դաշնագրի 100-ամյակի նվիրված օգոստոսին նախատեսված ձեռնարկներն իրագործելը: 100-ամյակը յուրահատուկ առիթ է մեկ անգամ ևս հիշեցնելու, որ Սևրի դաշնագիրը էական ու այժմեական է մեզ համար»,- ասել է Հարութ Շիրինյանը:

Որպես Հայ Դատի զինվոր, նա վստահեցրել, որ կազմակերպությունն իր գոյությունը չի կարող դադարեցնել, մինչ Հայոց բոլոր պատմական իրավական բաղադրիչների, ներառյալ Արցախի ու Վիլսոնյան Հայաստանի միավորումը մեկ միասնական ազատ և անկախ հայրենիքում:

«Դրա կորիզը պետք է կազմի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ուր հայ անհատն արժանապատիվ կյանքի իրավունք պետք է ունենա: Մենք միայն այսպես ենք պատկերացնում Հայաստանի ամբողջական ազատագրությունը, Հայոց Ցեղասպանության արդար հատուցումները և Արցախյան հաղթանակի գոյատևումն ու ամրապնդումը»,- եզրափակել է Հարութ Շիրինյանը:

Arfd.am

akunq.net/am/?p=71809

Facebooktwitterredditpinterestlinkedinmail