Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ «Նախիջևանը բռնազավթված է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ «Նախիջևանը բռնազավթված է»

17 Հուլիս 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ:– ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Erdogan threatens to recognize the Red Indians genocide by the Americans in response to the recognition of the Armenian genocide by the United States Senate

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։

«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։

Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․ բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու», – նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։

«Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են ունեցել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք, և շարունակելու ենք նրանց կողքին լինել», – հայտարարել է նա։

Չորրորդ վարկեանէն սկսեալ Նախիջեւանի մասին:

ermenihaber.am/am/news/2020/07/17/Էրդողան-Նախիջևան-Ղարաբաղ-Հայաստան/188461

Facebooktwitterredditpinterestlinkedinmail