Hermes 900 գերժամանակակից ԱԹՍ-ը ոչնչացված է․ իսրայելցի մասնագետները չեն օգնի Ադրբեջանին

The Ministry of Defense of Armenia has released the video of the damage to the $ 30 million Hermes 900 tactical unmanned aerial vehicle manufactured by the Israeli company Elbit Systems

Hermes 900 գերժամանակակից ԱԹՍ-ը ոչնչացված է․ իսրայելցի մասնագետները չեն օգնի Ադրբեջանին

18.07.2020 | Քաղաքականություն |

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության 30 միլիոն դոլար արժողությամբ Hermes 900 մարտավարական անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը։ Սարքը խոցվել է հուլիսի 14-ին Հայաստանի ԶՈւ ՀՕՊ զորքերի Օսա ԶՀՀ-ով, որն արդիականացրել են հայ մասնագետները։

Hermes 900-ը թվային կապի, հետախուզության, կառավարման ու բազմաթիվ այլ համակարգերով հագեցած սարք է։ Elbit Systems ընկերության հրահանգիչ իսրայելցի մասնագետի կարծիքով, միայն կատարյալ անպատասխանատուն եւ տգետը կարող էր Hermes 900-ը հարվածի տակ դնել ու թույլ տար ոչնչացնել բանակի «թռչող ուղեղը», որպիսին է այս տեսակի մարտական ԱԹՍ-ը։ Սա ապացուցում է ադրբեջանցի զինվորականների լիակատար ոչ կոմպետենտությունը ռազմական հարցերում։ Հուլիսի 12-ից 16-ը ընդհանուր խոցվել է 13 ԱԹՍ, որոնոցից 10-ը հարվածային են։ Գլխավոր շտաբի ադրբեջանցի «փայլուն» ստրատեգները ունակ չեն որեւէ հարձակվողական գործողություն մշակել բացի գերթանկ մարտական ԱԹՍ-ով Հայաստանի ԱԻՆ հին ՈՒԱԶ-ը խոցելուց։

Ադրբեջանի ռազմական հրամանատարության հույսերը մարտական անօդաչու սարքերի հետ կապված չարդարացան։ Հիմա արդբեջանցի ռազմական տաղանդներն արդեն որերորդ անգամ բազմաթիվ հարցերով դիմել են իսրայելցի մասնագետներին։ Բայց պարզ չէ, արդյոք դա կօգնի։ Չէ՞ որ ամենաժամանակակից ու լավ սարքը ոչ հմուտ ձեռքբերում կարող է ոչ մի օգուտ էլ չբերել։

Բաքուն առասպելական գումարներ է ծախսում բանակի վերազինման համար։ Միայն 2012 թվականին Իսրայելից 1․6 միլիարդ դոլարի մարտական անօդաչու թռչող սարքեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել։ Jerusalem Post-ը գրում է, որ Ադրբեջանն Իրանին սահմանակից պետություն է, որն Իսրայելի հետ լուրջ տարաձայնություններ ունի։

Ադրբեջանի քաղաքական գործիչները սկեպտիկ վերաբերմունք ունեն իրենց բանակի հնարավորությունների նկատմամբ։ Է․ Մամեդովը eurasianet.org-ում գրում է․ «Պետք է նկատել, որ ռազմական ուժի աճը հազիվ թե օգնի Ադրբեջանին ղարաբաղյան անկլավում ռազմավարական նպատակի հասնելու, իսկ մարտական անօդաչու սարքերի արտադրությունն ամենեւին էլ չի ստիպում Ղարաբաղի հայերին համաձայնվել ղարաբաղյան տարածքի ադրբեջանական վերահսկողությանը»։

Ինչ վերաբերում է իսրայելցի մասնագետներին, որոնք Ադրբեջան են եկել անձնակազմի ուսուցման և հրահանգավորման համար, ապա նրանք այստեղ-այնտեղ կգնան, կհասնեն շփման գիծ, որ իրենց աչքով համոզվեն, որ ադրբեջանական ստորաբաժանումները շրջանցել են ԱԹՍ-երի շահագործման ուղեցույցը եւ անօգնական կթափահարեն ձեռքերը՝ ոչնչով չենք կարող օգնել, դուք եք եփել ճաշը, ինքներդ էլ կերեք։ Եվ իհարկե, մեծ գումարներ կպոկեն։ Իսրայելցի մասնագետների համար առաջնահերթ է ֆինանսական շահույթը՝ չնայած ՄԱԿ-ի մարտի 24-ի կոչին՝ հակամարտող կողմերի միջեւ հրադադարի պահպանման վերաբերյալ, էլ չենք խոսում հարցի էթիկական ու մարդասիրական կողմի մասին․ չէ՞ որ այդ կատարյալ թռչող սարքերը մահ են բերում իրենց արագ թևերով, եւ շատ երկրներ, ի տարբերություն Իսրայելի՝ էմբարգո են դրել Ադրբեջանին սպառազինության վաճառքի վրա։ Բայց ադրբեջանցի զինվորականները կռվում և մահանում են ոչ ճշմարիտ գործի համար, այդ պատճառով հոգու խորքում գիտակցում են, որ իրենց ոչ ոք և ոչինչ չի օգնի։

Իսկ առայժմ չեզոք տարածքում հողին փռված են ադրբեջանական Յաշմա էլիտար ստորաբաժանման զինծառայողների դիակները, որոնք այդպես էլ չգտան «ինչի՞ համար ենք պատերազմում» հարցի պատասխանը։

Drone -Israeli Hermes 900 trendy ATS used for reconnaissance and other military purposes – destroyed by Armenian army
Armenian Army – Armenian combat UAVs were put into action for the first time

lragir.am/2020/07/18/564796/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail