«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

22 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

22 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ հուլիսի 21-ին ժամը 22։30-ի սահմաններում ադրբեջական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի։

«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

armenpress.am/arm/news/1022608.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail