ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ – Հայաստան – Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի – մաս 1

Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի – Si vous voulez la paix, préparez-vous à la guerre – If you want peace, prepare for war

ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ – Հայաստան – Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի – մաս 1

22 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

1988թ.-ից սկսած մենք գտնվում էինք պատերազմական վիճակում: Վեց տարվա մարտերից հետո ռազմական գործողությունները դադարեցին և 1994թ մայիսի 12-ին Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարով:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիևի շնորհիվ մենք հասկացանք, որ հրադադարը կարող է խախտվել ամեն վայրկյան և Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված ագրեսիան կարող է պարբերաբար վերականգնվել: Սպառնալիքներն ու վերջնագրերը լրացվեցին գյուղերի ռմբակոծումներով, սահմանային բախումներով ու ռազմական տեխնիկայի օգտագործումով, վերապատրաստողներով ու վարձկան «կամավորներով»:

Մի քանի միջազգային միությունների արձագանքը (ներառյալ նրանց, որոնք Հայաստանին դաշնակից են համարում)

* Ցավում ենք, որ ռազմական գործողություններ են սկսվել՝ առանց հիշատակելու, թե ով է այս վերջին էսկալացիայի հեղինակը,

* Կրակը դադարեցնելու կոչ՝ նույնիսկ Մինսկի Համանախագահների խմբի կողմից, որը ստեղծված լինելով 1992թ. ոչ մի գործողության չի դիմել:

Թվում է, թե ընդհանուր տրամադրությունն այս է՝ սպասել ու նայել, կամ էլ թույլ տալ կիրառելու իրենց կուտակված էներգիան:

Իհարկե գոյություն ունի դիվանագիտական դասական երկխոսություն, որն ըստ էության զուրկ է բովանդակությունից:

Հայաստանի ռեակցիան (որտեղ ես գտնվում եմ), ընդհանրապես խլացված էր՝

* Համավարակն առաջվա նման շարունակում է մնալ ԶԼՄ-ների հիմնական նյութը: Ժամանակ առ ժամանակ ճեպազրույցներ են տեղի ունենում՝ ռազմական հիմնական տեղեկություններով: Բլուրների վրա շարունակվում է պայթյուններ նկատվել, հատկանշական է լուսաբանող լրագրողների բացակայությունը, բացառություն են կազմում քաղաքացիականները (Թաթուլ Հակոբյան)

* Ռազմաճակատում թղթակիցների պակասը լրացվում է հեռուստատեսային մասնագետների կողմից, որոնք էսկալացիայի մասնակի լուրեր են ներկայացնում:
Հիմնականում՝

* Տնտեսական անալիտիկներն ընդգծում են այն, որ սա շեղող տակտիկա է՝ պայմանավորված այն տնտեսական խնդիրներով, որոնց բախվել է Ադրբեջանը:

* Քաղաքագետներն ընդգծում են քաղաքական ու սոցիալական խնդիրների բախված նախագահ Ալիևի՝ բնակչության ուշադրությունը շեղելու փորձն է:

* «բազմոցի գեներալները» հոխորտում են հայի մարտական ոգու մասին։

Սա հակամարտության հիմնական թյուրիմացությունն է ու հետևաբար անալիզը սխալ է, քանի որ կորցնում է հիմնական հարցի կենտրոնացումը: Սա հայերի համար ազատագրական պատերազմ է, իսկ ադրբեջանցիների համար՝ տարածքային ամբողջականության: Սա տարածաշրջանային կոնֆլիկտ է: Այս պատերազմի վերջին փուլը սկսվել է 1988թ, երբ Խորհրդային Միությունը սկսեց կազմալուծվել ու արցախցի հայերը պահանջեցին անցնել Խորհրդային Ադրբեջանից՝ Խորհրդային Հայաստան:

Սոցիալական ցանցերը լի են կողմերի բարոյական ոգին բարձրացնող նկարներով ու հոդվածներով: Կասկածելի է, թե արդյո՞ք դրանք երկարատև հետևանք կթողնեն: Կարևոր է այն, որ Հայաստանի հինգերորդ շարասյունը ակտիվացրել է իր ջանքերը, որպեսզի ուշադրությունը հրավիրի կառավարության թերությունների վրա և պառակտում մտցնի: Սա բավական լուրջ վտանգ է ազգային անվտանգության առումով ու հակահարվածի պահանջ կա:

Առաջին մասի վերջնական եզրահանգումները տալով, թույլ տվեք կրկնել մի քանի կետեր՝

* Սա հին կոնֆլիկտ է: Այն սկսվել է 1905թ. ցարական կայսրության հատուկ ծառայությունների ջանքերով՝ ծայրամասային տրոհումները կանխելու համար: Այդ նույն ծառայությունները զբաղված էին նաև ապստամբությունները խեղդելով:

* Այս կոնֆլիկտում ներգրաված են տարածաշրջանային խաղացողներ, որոնցից ամեն մեկն իր ծրագրերն ունի: Օրինակ պանթուրքիզմը, որ քարոզվում էր Էնվեր փաշայի կողմից, կռիվները Կովկասում՝ առաջին համաշխարհայինի ժամանակ, Հարավային Կովկասի խաղացողների հիմնական ցուցանիշներից են:

* Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հեռացումը կարող է Թուրքիայի կողմ թեքվելու ազդանշան հանդիսանալ: Միևնույն ժամանակ Ահմեդ Դավութօղլույի «հարևանների հետ զրո խնդիրներ» թուրքական քաղաքականությունն ամբողջապես փոխվեց: Թուրքիան վերադարձավ նվաճողական քաղաքականությանը: Հայկական կողմի համար կարևոր է տարածաշրջանային խաղացողների հետ երկկողմանի հարաբերությունների հաստատումը:

* Մենք պետք է փոխենք մեր կեցվածքը՝

* Այս պատերազմի առումով: Սա մարաթոն է, ոչ թե կարճ մրցավազք (մի քանի օր տևող): Այսպիսով հայ ժողովուրդը պիտի սրան պատրաստ լինի:

* Հայաստանի/Արցախի տնտեսական պոտենցիալն ընդդեմ Ադրբեջանի՝ նավթի շուկայի անկայունությունը (սա դեռ միայն մեկ կետն է): Հայաստանի ներքին համախառն արդյունքը 2019թ. կազմել է 13,67 մլրդ ԱՄՆ դոլար: Ադրբեջանի ՀՆԱ-ն 2019թ. կազմել է 47.17 մլրդ դոլար: Հայաստանի ՀՆԱ-ի աճն ունի առաջնահերթ նշանակություն՝ հատկապես հաշվի առնելով տուրիստական ոլորտի անկայությունը:

* Ռազմական տեխնիկա՝ փաստը, որ հայկական կողմը խոցել է Իսրայելական Elbit Systems Hermes 900 ԱԹՍ, դա հետաքրքիր է: Բայց գլխավոր հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք օգտագործվող տեխնիկան ներքին մշակման էր, թե ներկրված՝ բեմադրություններ սարքելու նպատակով: Իսրայելցիներն արդեն Ադրբեջանում են, զննում են, ուսումնասիրում են այդ ամենի պատճառները և պատրաստում են Hermes 1000-ի գինը: Նայեք Hermes-ի էվոլյուցիան՝ 450-ից մինչև 900: ԱԹՍ-ների խնդիրը լուրջ է, քանի որ Թուրքիան լուրջ ներդրումներ է արել և բավական լուրջ հաջողությունների է հասել: Շատ խոսակցություններ կային մի քանի շաբաթ առաջ Հայաստանում իրականացվել է շուրջ 50.000 АК-103 ավտոմատի հավաքում: Արտասահմանից զենք ներկրելով պատերազմ չեն հաղթում: Դա մեր գանձարանը դատարկելու հստակ տարբերակ է:

* Հայ ժողովրդի ու հայոց բանակի համար բարոյական ոգին շատ կարևոր է: Ահա, թե ինչու սոցիալական մեդիայում ծաղրն ու տարաձայնությունների տարածումը երկարատև բացասական հետևանք ունի: Կարևոր է այդ ուժի նեյտրալացման մասին մտածել:

* Ինչպես ասել է Կարլ ֆոն Կլաուզևիցը. «պատերազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքականության շարունակումն ուրիշ մեթոդներով»:

Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի – Si tu veux la paix, prépare-toi pour la guerre – If you want peace, prepare for war

mer-oughin.am/2020/07/22/խաղաղություն-ես-ուզում-պատրաստվիր-պա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail