ՀԱՅԱՍՏԱՆ – Հայկական կողմը կիրառել է նորարար հատուկ սպառազինություն – բանակի հաջողություններ
24.07.2020 | Ներքին կյանք | Lragir.am:
Հայաստանի ռազմական արդյունաբերությունը նպաստում է բանակի հաջողություններին
Կիրակի՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում խոշոր ռազմական միջադեպ տեղի ունեցավ։
Բաքվի ռազմական գերատեսչության գրասենյակներում նստած կասկածելի զորահրամանատարական տաղանդով մարդիկ անհրաժեշտ համարեցին գրոհել հայկական դիրքերը, որն Ադրբեջանի կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի մեծ կորուստներից բացի ոչ մի ուրիշ արդյունք չտվեց։
Արդյունք չտվեց նաեւ հետախուզության կիրառման եւ մարտական ԱԹՍ-երի ուժերով ճշգրիտ հարվածներ հասցնելու մարտավարությունը։
Մի քանի օրվա մարտերի ժամանակ Ադրբեջանը կորցրեց իսրայելական արտադրության 15 մարտական ԱԹՍ, որն աննախադեպ է դրանց կիրառման ողջ պատմության մեջ։
Այսքան կարճ ժամանակում այդքան կորուստները պատահական չեն եւ բացատրվում են ոչ միայն հայկական ՀՕՊ գրագետ գործողություններով, այլ նաեւ նորարար հատուկ տեխնիկայի ու սպառազինության համակարգերի առկայությամբ, որը ստեղծվել է զրոյից կամ արդիականացվել է Հայաստանի ռազմարդյունաբերության կողմից։
Ընդ որում, տոկոսային հարաբերակցությամբ առաջինների թիվը գերակշիռ մասն է։
Գաղտնիք չէ, որ ներկայում ռազմական հակամարտությունները ոչ միայն դիմակայություն են ցամաքում եւ երկնքում, այլ նաեւ տեխնոլոգիաների ճակատամարտ։
Հայաստանը, որը հայտնի է իր բարձր տեխնոլոգիական ու գիտատար ճյուղերով, միշտ ցույց տալու բան ունի։
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը զարգանում է եւ շարունակում է աշխատել ամբողջ ծավալով, նշված են միջազգային շուկա մուտքի ուղիները։
Սա վկայում է, որ հայկական ռազմարդյունաբերական համալիրի գերժամանակակից արտադրանքը պահանջված է ու մրցակցային, որն ապահովել է հակառակորդի նկատմամբ գերակայությունը եւ հետագայում ապահովելու է Հայաստանի տեխնոլոգիական գերակշռությունը՝ համահարթեցնելով հակառակորդի՝ սպառազինության եւ կենդանի ուժի թվային առավելությունը։
lragir.am/2020/07/24/566685/