Ախալքալաք – «Ոչ պատերազմին». Ախալքալաքում Տեղի Ունեցաւ Ակցիա Ի Աջակցութիւն Հայաստանին
27 ՅՈՒԼԻՍ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Վերջին օրերին հայ-ատրպէյճանական սահմանին լարուածութեան պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացւում են ակցիաներ (ցոյցեր – ՅՄ) ի աջակցութիւն Հայաստանի: Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցաւ բազմամարդ խաղաղ ցոյց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցութիւնը յայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:
Ակցիայի գլխաւոր կարգախօսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը յայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձութիւնների վերաբերեալ:
Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը յայտնեցին նաև օրեր առաջ մի խումբ ատրպէյջանցիների կողմից վրաց-ատրպէյջանական սահմանին անցկացրած ակցիայի վերաբերեալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակեցին որպէս սադրանք և յոյս յայտնեցին, որ Վրաստանում այսուհետ տեղի չեն ունենայ նմանատիպ միջադէպեր և չի հրահրուի ազգամիջեան ընդհարում:
Նրանց խօսքով ՝ Վրաստանում հայերն ու ատրպէյջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխյարաբարությունները փճացնելու կարիք չկայ, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողութիւնների, կարող են գնալ պատերազմի դաշտ:
Ակցիան տևեց մօտաւորապէս 1 ժամ, ինչից յետոյ մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում:
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԸՍՐԼԵԱՆ
aztagdaily.com/archives/479005