Հայ Զինվոր – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՐՈՊԵ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՔԱՐԸ ՔԱՐԻ ՎՐԱ ՉԹՈՂՆԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՐՈՊԵ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՔԱՐԸ ՔԱՐԻ ՎՐԱ ՉԹՈՂՆԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՐՈՊԵ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՔԱՐԸ ՔԱՐԻ ՎՐԱ ՉԹՈՂՆԵԼ

28. 07. 2020 – Հայ Զինվոր:

Զորավարժության անվան տակ Թուրքիան զորք ու զինտեխնիկա է մտցրել Նախիջևան: Հասկանալի է, որ այդ տեխնիկան Նախիջևանից հետ չեն տանելու և փաստացի Թուրքիան բացահայտ վերաօկուպացնում է Նախիջևանը՝ Ադրբեջանից:

Նախիջևանում թուրքական բանակի ներկայությունը պետք է դիտվի որպես իրական սպառնալիք Հայաստանի համար: Հիշեցնեմ, որ ուղիղ գծով Երևանը Նախիջևանից հեռու է ընդամենը 50կմ, իսկ ռազմավարական նշանակության Երևան-Գորիս ավտոճանապարհի Երասխ-Արենի հատվածը գտնվում է Նախիջևանի սահմանից ընդամենը 1-2 կմ հեռավորության վրա:

Հայաստանը պիտի ամեն րոպե պատրաստ լինի Նախիջևանում քարը քարի վրա չթողնել, հողին հավասարեցնել ամեն ինչ:

Եթե մեր անվտանգությունը դա է պահանջում, ուրեմն պիտի պատրաստ լինենք իրագործել դա՝ առանց աչք թարթելու:

Սակայն պետք է հաշվի առնել, որ Նախիջևանի սահմանին որոշ հատվածներում թշնամին ունի բարձրադիր մարտական հենակետեր, որոնցից կարող է խանգարել մեր զինտեխնիկայի տեղաշարժին, ծավալմանն ու հարմար բնագծերի զբաղեցմանը սահմանի երկայնքով:

Հետևաբար հարկավոր է հետախուզադիվերսիոն գրոհներով մեր հսկողության տակ առնել այդ բարձր դիրքերը և թշնամուն Զանգեզուրի լեռնագագաթներից մղել Զանգեզուրի լեռների հարավարևմտյան լանջերն ու ստորոտները:

Գերիշխող մարտական հենակետեր ունենալը մեր հետևակին բացարձակ առավելություն է տալիս թշնամու հետևակի նկատմամբ, իսկ թշնամու տարածքը դառնում է ամբողջ խորությամբ տեսնելի ու հեշտ խոցելի:

Նախիջևանի տեղանքը հիմնականում հարթավայրային է և ձգված է Արաքս գետի երկայնքով՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Երկարությունը 170կմ է, լայնությունն առավելագույնը 60-70 կմ փոքր հատվածներում, բայց հիմնականում 30-50 կմ է:

Հետևաբար հայկական բանակի բազմաթիվ զինատեսակներով հնարավոր է ճշգրիտ խոցել Նախիջևանում գտնվող ամեն ինչ:

Այս դեպքում ամենևին էլ էական չի, թե Նախիջևանում որ երկրի բանակն է տեղակայված, ինչ թվաքանակով ու ինչ սպառազինությամբ:

Բավական է, որ Հայաստանն իր գլխավոր հարվածային ուժերով անընդմեջ տևական կրակի տակ պահի Նախիջևանի տարածքն ամբողջ խորությամբ և Նախիջևանում տեղակայված զորաբանակը գլխովին կջախջախվի:

Ինչու՞ եմ այդքան վստահ, քանի որ Նախիջևանը խնդիր ունի նաև արտաքին աշխարհի հետ կապվելու առումով:

Հիմա երբ Նախիջևանի հատվածում չկան լայնածավալ մարտական գործողություններ, Ադրբեջանի նախիջևանյան զորաբանակի մատակակարումը կատարվում է Իրանի տարածքով՝ Հորադիզ-Ջուղա-Նախիջևան ճանապարհով:

Սակայն ակնհյատ է, որ պանթուրքիսատական ցանկացած ծրագրի իրագործումը սպառնում է նաև Իրանի շահերին ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ցանկացած գործողություն ուղիղ վտանգ է նաև Իրանի համար:

Հետևաբար Նախիջևանյան ճակատում մեծ կռիվ սկսվելու դեպքում Իրանն Ադրբեջանին չի թույլատրի իր տարածքով մատակարարման շարուանկումը:

Նախիջևանյան զորաբանակի հույսը կմնա Սադարակի կամրջի ու օդային ճանապարհների վրա: Սադարակի կամրջով ու Նախիջևանը Թուրքիային կապող պարանոցով որևէ մեծաքանակ զինտեխնիկայի տեղափոխումը Թուրքիայի կողմից կդիտվի որպես չափազանց ռիսկային քայլ, քանի որ տեղափոխման ճանապարհը հայկական զինուժի ուղիղ կրակի տակ է՝ Արարատի մարզի արևմտյան սահմանից:

Հետևաբար կմնա օդային ճանապարհը, բայց այստեղ էլ պետք է հիշել, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության միջոցները չափազանց ուժեղ են, իսկ Նախիջևանում անվտանգ ու բարեհաջող վայրէջք կատարելու համար հարկավոր է ունենալ հայկական դիրքերից չդիտարկվող ու քողարկված օդակայաններ, ինչը Նախիջևանի դեպքում գրեթե անհնարին է:

Նախիջևան քաղաքի օդակայանը տեսանելի է Սյունիքի լեռներից, անձամբ տեսել եմ:

Նախիջևանը 3 կողմից շրջապատված է մեր բանակով և Նախիջևանում Թուրքիան հիմնական ուժերի աննկատ տեղաշարժ կատարել չի կարող:

Որևէ մեծաքանակ զորքի մոտեցումը սահմանին կամ հեռահար միջոցների մարտական պատրաստ վիճակի բերումը պետք է դիտարկել որպես լայնածավալ պատերազմի վերսկսման ազդակ և չեզոքացնել այդ ուժերի կողմից Հայաստանին սպառնացող վտանգը՝ ոչնչացնելով դրանք:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՐՈՊԵ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՔԱՐԸ ՔԱՐԻ ՎՐԱ ՉԹՈՂՆԵԼ

Հայ Զինվոր 28. 07. 2020թ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail