Ե՞րբ է այդ ուշը. Տոնոյանի արձագանքն Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը

The Minister of Defense of the Republic of Armenia David Tonoyan

Ե՞րբ է այդ ուշը. Տոնոյանի արձագանքն Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը

31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Տոնոյանը հետաքրքրվում է, թե ե՞րբ է այդ ուշը:

«Նախ առաջինը, հաշվի առնելով այն, որ մեր հանրապետության վարչապետը, Արցախի Հանրապետության նախագահը միշտ հանդես են գալիս ոչ այդպիսի հայտարարություններով, հակառակը՝ խաղաղասիրական, կոչ անելով բանակցությունների շարունակականությանը, մեր համար անհասկանալի են այդպիսի արտահայտությունները: Ես, որպես Պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը, ե՞րբ է»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը հավելեց, որ նման հայտարարություններով աչքի է ընկնում նաև Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը:

«Նրանց ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ են ռազմական գործողությունները սկսելու, միայն սպասում են հրամանի: Առաջինը՝ այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի, երկրորդը՝ Տավուշի մարտական գործողությունները վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած նրան, որ հակառակորդը շատ խիտ օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ, հակառակը՝ ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- նշեց նախարարը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

The Minister of Defense of the Republic of Armenia David Tonoyan

armenpress.am/arm/news/1023679.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail