Մենք Դեռ Պէտք Է Աշխատենք Սենատի Առաջնորդների Հետ, Իսկ Թրամփը Կը Ստորագրի Օրինագիծը

Elizabeth Chuljian, spokeswoman for the Armenian National Committee of America.png

Մենք Դեռ Պէտք Է Աշխատենք Սենատի Առաջնորդների Հետ, Իսկ Թրամփը Կը Ստորագրի Օրինագիծը

31 ՅՈՒԼԻՍ 2020 –

ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնութիւն տրամադրելու վերաբերեալ բանաձեւը: Այս ուղղութեամբ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի կատարած աշխատանքների, ադրբեջանական յարձակումների, Սենատի հետ տարուող աշխատանքների եւ Տանըլտ Թրամփի ստորագրութեան հաւանականութեան շուրջ Armenia Today-ը զրուցել է ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզապէթ Չուլճեանի հետ:

ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ի՞նչ աշխատանքներ է կատարել բանաձեւի ընդունման ուղղութեամբ, եւ որքանո՞վ է կարեւոր Արցախի համար այս բանաձեւի ընդունումը:

ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնութիւն տրամադրելու վերաբերեալ բանաձեւը: Այս ուղղութեամբ Ամերիկայի Հայ Դատի
-ամերիկայի Հայ դատի յանձնախումբը հանդէս է գալիս Արցախին աջակցելու գործունէութեամբ 1997 թուականից, երբ կոնգրէսական Բրեդ Շերմանն այդ հարցը բարձրացրեց ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում: Այս առաջին փորձը յաջողութեամբ չպսակուեց, բայց այն հիմք հանդիսացաւ, որպէսզի ԱՄՆ-ն 1998 թուականին Արցախին յատկացնի 12,5 մլն դոլարի օգնութիւն: Վերջին 22 տարիների ընթացքում Հայ Դատի յանձնախումբը համագործակցել է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ, որպէսզի շարունակի ամերիկեան օգնութիւնը Արցախին, որն օգնել է Արցախին ապահովել մաքուր խմելու ջրով, աջակցել մայրութեան առողջութեան պահպանութեանը, ինչպէս նաեւ աւելի քան մէկ տասնամեակ աջակցել Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը: Ադրբեջանի կառավարութիւնը երկար տարիներ ջանքեր է գործադրում Ամն-ին կողմից Արցախի տրուող ուղիղ ֆինանսական աջակցութեան դադարեցման համար, քանի որ ուղղակի օգնութիւնն Արցախի ճանաչման անուղղակի ձեւ է: Օգնութեան դադարեցման նպատակով ճնշումը յատկապէս ուժեղ էր վերջին երկու տարիներին` ընդհուպ մինչեւ այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը նոյնիսկ յայտարարեց ականազերծման համար Արցախին տրամադրուող օգնութիւնը դադարեցնելու մասին: Ի հարկէ, հէնց Կոնգրէսում են ձեւաւորւում ֆինասնական յատկացումների որոշումները եւ Հայ Դատի յանձնախումբը մեծ ջանասիրութեամբ աշխատում էր Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ, որպէսզի ապահովի 1,4 մլն դոլարի չափով Արցախին օգնութեան տրամադրումը` չնայած Ադրբեջանի կողմից հսկայական առարկութիւններին: Այս ուղղութեամբ աշխատանքը դեռ չի աւարտուել․ մենք դեռ պէտք է աշխատենք Սենատի առաջնորդների հետ եւ ապահովենք 1,4 միլիոն դոլարի ֆինանսական յատկացումն Արցախին: HALO Trust-ը, որը զբաղւում է Արցախի տարածքի ականազերծմամբ, վերջին երկու տասնամեակի ընթացքում իրապէս կատարել է փրկարարական աշխատանք` վնասազերծելով աւելի քան 61 000 ական եւ չպայթած զինամթերք: Աւելի քան 62 000 հա հողակտոր դարձել է անվտանգ` կենսագործունէութեան անվտանգ տարածք ստեղծելով Արցախի բնակչութեան աւելի քան 80%-ի համար: Արցախի օգնութեան դադարեցումը հիմա, երբ այդքան մօտ ենք Արցախը ականներից մաքրելուն, եւ յատկապէս 2016 թուականի ապրիլեան պատերազմից յետոյ, սխալ ազդանշան է, որը դրդելու է նախագահ Ալիեւին նոր ռազմական գործողութիւնների: Միացեալ Նահանգները Հայաստանի սահմաններից դուրս միակ երկիրն է, որն օգնութիւն է ցուցաբերում Արցախին: Նման օգնութիւնը պէտք է նորմ դառնա ամբողջ աշխարհում, որպէս տարածաշրջանային ինտէգրմանն ու խաղաղութեանը նպաստելու հզօր միջոց:

Բանաձեւի ընդունումից յետոյ ամբողջ աշխարհում եւ յատկապէս ԱՄՆ տարբեր քաղաքներում ադրբեջանցիների հրահրումներով բախումներ են տեղի ունեցել: Արտերկրում ՀՀ դեսպանատները եւ հայկական կենտրոններն Ադրբեջանից եւ Թուրքիայից պաշտպանելու խնդիր ունե՞ն այսօր:

-Ադրբեջանական բախումներն ու վանդալիզմն սկսուել են դեռեւս Արցախին օգնութիւն տրամադրելու Ներկայացուցիչների պալատի որոշման ընդունումից յետոյ` համընկնելով յուլիսի 12-ին Հայաստանի Տաւուշի մարզի վրայ Ադրբեջանի կողմից իրականացուած վերջին յարձակման հետ: Մօտ 30 տարի անց, երբ ադրբեջանական կառավարութիւնը Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում եւ Բաքւում հայերի զանգուածային սպանութիւններ էր հրահրել, որոնք աւելի քան 300 000 հայերի ստիպեցին լքել Ադրբեջանը եւ անվտանգ ապաստան գտնել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, այդ թւում` Ամն-ում, Ալիեւի վարչակարգը դեռեւս ատելութիւն է սերմանում հայերի հանդէպ իրենց հայրենիքում եւ ամբողջ աշխարհում: Վերջին յարձակումներն այս ամէնի միանգամայն իրական դրսեւորումներն է: Միջազգային հանրութիւնը պէտք է կարեւոր դեր խաղա այստեղ` յստակ եւ աներկբայ դատապարտելով Ադրբեջանի յարձակումները Հայաստանի եւ հայ համայնքերի վրայ ամբողջ աշխարհում: Կեղծ հաւասարութիւնը, որ կոչ է բոլոր կողմերին աջակցել խաղաղութեանը եւ այլն, Ալիեւին հնարաւորութիւն է տալիս քօղարկել իր մշտական սպառնալիքները եւ յարձակումները: Ամբողջ աշխարհում հայկական դեսպանատների պաշտպանութեան տեսանկիւնից սա այն է, ինչի մասին դեսպանութիւնները պէտք է լուրջ քննարկումներ տանեն իրենց հիւրընկալ երկրների հետ:

Ին՞չ կանխատեսումներ ունէք` Սենատը կը հաստատի՞, իսկ Թրամփը կը ստորագրի՞ ընդունուած բանաձեւը:

-Արդէն նշեցի, որ ԱՄՆ Հայ դատի յանձնախումբը եւ հայ-ամերիկեան համայնքը սերտօրէն համագործակցում են Սենատի առաջնորդների հետ, որպէսզի 2021 ֆինանսական տարուայ արտասահմանեան օգնութեան մասին օրինագծում ընդգրկուի Արցախը օգնութեան տրամադրումը: Արցախի 10 հազարից աւելի կողմնակիցներ արդէն իսկ միջոցներ են ձեռնարկել, եւ նրանք շարունակելու են դա անել` այցելելով anca.org/alert կայքէջը: Ինչ վերաբերում է նախագահական ստորագրութեանը, ապա նախագահ Թրամփը կը ստորագրի արտասահմանեան օգնութեան մասին օրինագիծը, ինչպէս եւ նախորդները: Արցախի օգնութիւնը մեծ օրինագծի մի մասն է, իսկ նախագահը հնարաւորութիւն չունի ընտրելու, թէ օրինագծի որ հատուածն է ստորագրելու:

Լուսինէ Թեւոսեան

Elizabeth Chuljian, spokeswoman for the Armenian National Committee of America

aztagdaily.com/archives/479350

Facebooktwitterredditpinterestlinkedinmail