Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը

Le président serbe Aleksandar Vučić

Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը

1 օգոստոսի, 2020, Քաղաքական:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Վուչիչն ասել է մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած` Սերբիայից Հայաստան վաճառված զենքի մասին հարցին։

Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքը միակ տաբերակն է, որն ապահովում է ռազմական արտադրության հաջողությունը։
«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։

Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։

Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում:

Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է», – նշել է Վուչիչը:

Le président serbe Aleksandar Vučić

artsakhpress.am/arm/news/130368/serbian-zenq-e-vatcharel-naev-adrbejanin-vuchichy-nerkayacrel-hh-in-zenq-vatcharelu-pattchary.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail