Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին

Azeris intend to hold a rally near the Armenian church in Tel Aviv-Yafo. Lapshin

Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին

2 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ նշել Լապշինն Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել երկրի ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով ի խուսափում կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից։

Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներից։

«Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։

АЛИЕВ, РУКИ ПРОЧЬ ОТ ЦЕРКВИ

Вот такие приглашения на провокацию 09.08.2020 перед армянской церковью в Тель-Авиве-Яффо сейчас распространяются среди общины выходцев из Азербайджана в Израиле. По всей видимости, поступило указание из Баку попытаться распространить беспорядки и нападения на армянские храмы, магазины и просто этнических армян имевшие место в Москве.

Подробнее читайте в официальных СМИ Азербайджана: https://ru.oxu.az/politics/410333
See More

armenpress.am/arm/news/1023811.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail