Հայաստանը Կովկասում չէ, առավել ևս Անդրկովկասում չէ, նույնիսկ Հարավային Կովկասում չէ։ Մի օգտագործեք այս անվանումները Հայաստանի աշխարհագրական դիրքը ներկայացնելիս։
Ռուսական տեսակետից Հայաստանը, Վրաստանը և այլք Անդրկովկաս են, քանի որ իրենց կողմից նայելիս այդ երկրները ընկած են Կովկասյան լեռներից այն կողմ, անդին։ Եվ հենց այս աշխարհագրական տերմինն էլ ռուսական, այդ թվում խորհրդային ռուսական կողմը պարտադրել է նախկինում իր ենթակայության ներքո գտնվող ժողովուրդներին, այդ թվում հայերիս։
Իսկ մեր համար Անդրկովկասը՝ դա Ռուսաստանն է, քանի որ մեր կողմից նայելիս այդ պետությունը գտնվում է Կովկասյան լեռներից այն կողմ, անդին։
Եկեք ի վերջո հասկանանք այս պարզ բանն ու չկրկնենք Սովետական շրջանի այս ծիծաղելի սխալը, որը հայտնվել է բազմաթիվ գրքերում, դասագրքերում ու գիտական աշխատություններում։
Ուղղակի աբսուրդ է, երբ Հայաստանի բնակիչն ասում է, որ Հայաստանը գտնվում է Անդրկովկասում։
Հարց է առաջանում, թե ի՞նչ ասել։ Իհարկե առաջին հերթին Հայկական լեռնաշխարհում, իսկ եթե դա ձեզ շատ է նեղում՝ գոնե Այսրկովկասում։
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում։
Նկարը Armenian Geographic-ի կայքից՝ https://www.armgeo.am/cartographic-war/
Տարածելը խրախուսվում է
facebook.com/GyumriForAll/photos/a.499689030173761/1838312672978050/?type=3&theater