Դիարբեքիրի Սուր շրջանում հայտարարված պարեկային ժամը և դրան հաջորդած բախումները շարունակվում են

24 դեկտեմբեր 2015
Ույգար Գյուլթեքին

Դիարբեքիրի Սուր շրջանին նոր վտանգ է սպառնում

Դիարբեքիրի Սուր շրջանում հայտարարված պարեկային ժամը և դրան հաջորդած բախումները շարունակվում են։ Սեպտեմբերի 6-ից այնտեղ պարեկային ժամ է հայտարարվել, որը ընդմիջումներով շարունակվում է մինչև այսօր։ Սուր շրջանի մուտքն ամբողջովին փակ է։ Կան քաղաքացիական զոհեր, ինչպես նաև մեծ վնասներ է հասցվել շինություններին։

Սուրը Դիարբեքիրի պատմական շրջանն է։ Մի շարք պատմական շենքեր, իջևանատներ և պատմական շինություններ կան այնտեղ։ Մշակութային շինություններն են վնասվում։ Իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին սպանվել է «Դյորթ այաքլը» ( Dört Ayaklı) մինարեթի մոտ ունեցած ելույթի ժամանակ, երբ խոսում էր մշակութային շինություններին սպառնացող վտանգի մասին։ Բախումները մեծ վնաս են հասցրել շրջանի՝ ճարտարապետական մեծ կարևորություն ունեցող Քուրշունլու մզկիթին (Kurşunlu Cami)։ Նկարներից պարզ երևում է, որ քաղաքացիների տներն էլ են մեծ վնասներ կրել։ Տեղեկությունների համաձայն՝ շրջանից արտագաղթողների թիվը հասնում է 20 հազարի։

Քաղաքային վերակառուցում

Սուր շրջանում արդեն որոշ ժամանակ է շոշափվում է քաղաքային վերակառուցման թեման։ 2010թ․ քաղաքային վերակառուցման աշխատանքների ժամանակ 330 շինություն է քանդվել։ Բողոքների հետևանքով աշխատանքները դադարեցվել են։ 2012թ․ նախարարների խորհրդի որոշմամբ Սուրը ռիսկային գոտի է հայտարարվել։ Բախումների հետ մեկտեղ քաղաքային վերակառուցման թեման նորից հայտնվել է օրակարգում։ Դիարբեքիրի նահանգապետարանը նախապես «Հաբերթուրք» (Habertürk) թերթին հայտնել է, որ վնասված տները չեն վերանորոգվելու, այլ սեփականատերերը ստանալու են դրամական փոխհատուցում։ Ապա «Սթար» (Star) թերթը գրել է, որ շրջանը ենթարկվելու է քաղաքային վերակառուցման։

Նախարարությունն ուշադրության կենտրոնում է

Ճարտարապետների պալատի Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Մերթան Անըքը «Ակոս»-ի հետ զրույցում նշեց․ «Դիարբեքիրի քաղաքապետարանը Սուր շրջանի պահպանության տարածքային նախգիծ էր պատրաստել, որը դեռ ուժի մեջ է։ Սուրում իրականացվող ամեն ինչ պետք է համապատասխանի այս նախագծին։Այս նախագիծը նախատեսում է պահպանել շրջանի ավանդական ճարտարապետությունը։ Սակայն նախարարության հնարավորությունները մեծ են։ Կարող է ուրիշ նախագիծ կազմել՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի նախագիծը հաշվի չառնելով։ Այդ դեպքում հասարակական ընդդիմություն կառաջանա, և քաղաքապետարանը պետք է ղեկավարի այդ ընդդիմության»։

Թող գաղթած քաղաքացիները վերադառնան

Անըքը, ընդգծելով, որ Սուր շրջանի բնակիչները ստիպողաբար են գաղթել, ասաց․ «Մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Գաղթել են, որ վերադառնան։ Նախ պետք է այս մարդիկ վերադառնան։ Սուրը այնտեղ բնակվող մարդկանցով է Սուր։ Միայն ճարտարապետությունը չէ մշակութային ժառանգությունը։ Անհրաժեշտ է, որ բնակչությունը և մշակույթը անփոփոխ մնա»։

Հիշեցնելով, որ Դիարբեքիրի պատմական պարիսպները (Sur) ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ՝ Անըքը նշեց․ «Սուր շրջանը վերածվել է բուֆերային գոտու։ Այն ամենը, ինչ արվում է շրջանում, պետք է համապատասխանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնակարգին»։

Եղեկեցիները փակվել են

Դիարբեքիրի մուֆտին՝ Բուրհան Իշլեյենը, տեղեկացրել է, որ Սուր շրջանի բախումների հետևանքով 18 մզկիթ դադարեցրել են արարողությունները։ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Ասորական եկեղեցին, Քաղդեական եկեղեցին և Բողոքական եկեղեցին գտնվում են Սուր շրջանում և նույնպես դադարեցրել են իրենց աշխատանքները։

http://www.agos.com.tr

Facebooktwitterredditpinterestlinkedinmail