Արցախի նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել հակառակորդի «ORBITER- 3» ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին
07 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է Պաշտպանության բանակի Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:
Այցի ընթացքում գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների:
Արցախի ՊՆ հաղորդմամբ՝ պետական պագևներ ստացողների թվում են հուլիսի 18-ին հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները:
armenpress.am/arm/news/1024407.html