Ով է ոչնչացրել ադրբեջանական դրոնները – հայկական ուժերը կարողացան ոչ միայն խփել դրոնները, այլ նաեւ իջեցնել առանց վնասելու

Remnants of downed Azerbaijani drones displayed in Yerevan, Armenia

Ով է ոչնչացրել ադրբեջանական դրոնները – հայկական ուժերը կարողացան ոչ միայն խփել դրոնները, այլ նաեւ իջեցնել առանց վնասելու

14.08.2020 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

«Մեր բախտը բերել է, որ կիսվում ենք փորձով այսքան ուժեղ բանակի հետ:

Թուրքիայի բանակը ցույց է տվել իր ուժը Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում: Աստված տա, որ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի բանակը կատարի իր սրբազան պարտքը», – ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ թուրքական բանակն Ադրբեջանին կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն: «Մեր ողջ հզորությունն Ադրբեջանի կողմից է Հայաստանին դիմակայելու գործում… Ադրբեջանը մենակ չէ: Մենք շարունակելու ենք Ադրբեջանի արդար պայքարին: Թուրքիայի 83 միլիոն բնակչությունն Ադրբեջանի կողքին է օկուպացված տարածքների ազատագրման գործում», – ասել է Հուլուսի Աքարը:

Տավուշի դեպքերից հետո Թուրքիան ու Ադրբեջանն արդեն առաջին հարձակումը չեն անում Հայաստանի վրա՝ միաժամանակ նայելով Ռուսաստանի կողմ: Ադրբեջանի նախագահը զանգել է Վլադիմիր Պուտինին, եւ ինչպես հայտնում են Ալիեւի աշխատակազմից, մտահոգություն է հայտնել Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման կապակցությամբ:

Ադրբեջանական թերթրը գրել են, որ Ռուսաստանը Կասպից ծովով եւ Իրանով ռազմական ինքնաթիռներով Հայաստանին է մատակարարել Կրասնուխա եւ Ավտոբազա ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:

Ըստ երեւույթին, Տավուշում Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ սադրանք էին ծրագրել, որը հայկական ուժերը ժամանակին կանխել են: Դատելով նրանից, որ գործի են դրվել դրոններ, իսկ այն ժամանակվա արտգործնախարար Մամեդյարովը եվրոպական կառույցներին զգուշացրել էր «Հայաստանի կողմից ռեգիոնալ հաղորդակցություններին սպառնալիքի» մասին, անօդաչու սարքերը պետք է վնասեին հաղորդակցությունները ու դրանում մեղադրեին Հայաստանին:

Բայց հայկական ուժերը կարողացան ոչ միայն խփել դրոնները, այլ նաեւ իջեցնել առանց վնասելու: Որոշ տվյալներով, դա կարող է անել հայկական հատուկ ստորաբաժանումը, որը մասնագիտացած է հակադրոնային պայքարում:

Թուրքիան ու Ադրբեջանը չեն համարձակվում խոստովանել, որ հայկական ուժերը կարողացել են կանխել սադրանքը եւ փորձում են սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ:

An Israeli-made Azerbaijani drone, [SkyStriker-ATS] – appeared harmless to Armenian soldiers. Military expert
lragir.am/2020/08/14/571861/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail