ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ալիեւին կարող են չսպասել – Կանխարգելիչ հարվածի վախը – Ալիեւին կարող են չսպասել – Կանխարգելիչ հարվածի վախը

How Azerbaijanis Froze Upon Seeing The Map Of The Ancient World In Rome

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ալիեւին կարող են չսպասել – Կանխարգելիչ հարվածի վախը – Ալիեւին կարող են չսպասել – Կանխարգելիչ հարվածի վախը

14.08.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

«Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան անցկացնում են տասնյակ այդպիսի վարժանքներ, դա սովորական երեւույթ է: Այստեղ պետք չէ փնտրել ինչ որ արտառոց բան: Մենք նաեւ տեսնում ենք, որ այդ վարժանքներն անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում:

Բայց դրա համար չկա ոչ մի հիմք», օգոստոսի 13-ին Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարարի եւ նրա գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիեւը:

Ի՞նչն է ստիպել նրան թուրք նախարարի հետ հանդիպանը հայտարարել, որ այլ երկրները չունեն անհանգստանալու կարիք: Ո՞ր երկրներին նկատի ունի Ալիեւը: Արդյոք այդ գործում նշանակություն է ունեցել Պուտինի հետ հեռախոսազրույցը: Ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, թե նա դժգոհել է, որ Ռուսաստանը հուլիսյան մարտերից հետո 400 տոննա ռազմական բեռ է ուղարկել Հայաստան՝ Ղազախստանի, Թուրքմենիայի եւ Իրանի տարածքով:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում էր միայն, որ քննարկել են հուլիսյան մարտերի համատեքստում ռեգիոնալ վիճակը, եւ Պուտինը կարեւոր է համարել լարվածության տանող քայլերի բացառումը:

Ալիեւը Թուրքիայի նախարարի հետ հանդիպմանը նաեւ նշել է, թե Թուրքիան ինչպես բոլոր ոլորտներում, ռազմականում էլ դառնում է Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը: Պուտինի հետ զրույցում Ալիեւին ըստ ամենայնի չի հաջողվել Ռուսաստանին համոզել վերականգնել երբեմնի թիվ մեկի կարգավիճակը:

Իսկ մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմ հենց Ռուսաստանն էր Բաքվի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը, սպառազինության մատակարարումների 80 տոկոսի աղբյուրը՝ ըստ ստոկհոլմյան ինստիտուտի:

Պետք է ենթադրել, որ Բաքուն որպես առանցքային գործընկեր կորցնում է նաեւ Իսրայելին: Տավուշյան մարտերից հետո դա էլ զարմանալի չէ, որովհետեւ Թել Ավիվը թերեւս չի պատրաստվում թաղել իր ռազմարդյունաբերությունը Բաքվում:

Միեւնույն ժամանակ, խնդիրը միայն թիվ մեկի կարգավիճակը չէ: Տավուշյան լակմուսը ակնառու է դարձրել, որ չկա Ադրբեջան պետություն եւ այդ պետության ղեկավարություն: Ալիեւը անկասկած լավ է պատկերացնում այդ հարցի ընկալումը մի շարք երկրներում: Չանհանգստանալու մասին նրա հայտարարության տողատակում թերեւս հենց Ալիեւի անհանգստությունն է այն ընկալումից, որ կարող են ունենալ «որոշ երկրներ»:

Բանն այն է, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի հետտավուշյան ագրեսիվ վարքագիծն ակնառու է դարձրել, որ չկա Ադրբեջան եւ ըստ այդմ չկա Ադրբեջանի նախագահ Ալիեւ՝ կա Թուրքիայի ռազմա-քաղաքական մահապարտ Ալիեւ: Ոչ ոք չի ցանկանա իր այսպես ասած կենսական շահերի տիրույթում ունենալ այդպիսի մահապարտ: Իսկ այդպիսի երկրները շատ են՝ Կովկաս-Կասպիցի տարածաշրջանում:

Հետեւաբար, շատերը կարող են պարզապես չսպասել, թե ում հանդեպ ինչ առաջադրանք կստանա մահապարտը, այլ հասցնեն կանխարգելիչ հարված: Ալիեւը վախենում է այդ հարվածից եւ փորձում հանգստացնել: Հարցն այն է, թե ու՞մ համար նրա խոսքը կարող է լինել վստահելի:

AUGUST 15, 2020 – Lousavor Avedis News Website today completed his fifth year.

lragir.am/2020/08/14/571620/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail