ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-հնդկական աշխարհքաղաքական բացազատում – Հայ-հնդկական աշխարհքաղաքական բացազատում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-հնդկական աշխարհքաղաքական բացազատում – Հայ-հնդկական աշխարհքաղաքական բացազատում

15.08.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորել է այդ երկրի վարչապետ Նարեդրա Մոդիին: Նիկոլ Փաշինյանը նշել է հայ-հնդկական տնտեսական, քաղաքական եւ մշակութային բնագավառներում հարաբերության խորացման համոզվածության մասին, ընդգծելով հայ-հնդկական դարավոր բարեկամությունը:

Վարչապետ Փաշինյանը դիվանագիտորեն լռե՞լ է Հայաստանի եւ Հնդկաստանի փոխշահավետ գործակցության եւս մի հնարավոր ուղղության՝ ռազմական գործակցության մասին: Թե՞ այդ հանգամանքը հնարավոր է ներառել քաղաքական եւ ինչ որ առումով նաեւ տնտեսական գործակցության եզր, հաշվի առնելով դրա ընդգրկուն նշանակությունը:

Հնդկաստանն աստիճանաբար ցուցաբերում է միջազգային հարաբերության մասնակցի առավել հավակնոտ վարքագիծ: Պաշտոնական Դելին փորձում է այդ ուղղությամբ գործակցել ուժային տարբեր կենտրոնների հետ, թեեւ դրանից մեկի՝ Չինաստանի հետ ներկայում սահմանային լարվածության փուլում են: Ուժային կենտրոնների հետ հարաբերությունում Հնդկաստանը էական նշանակություն է տալիս ռազմա-տեխնիկական բնագավառին: Միաժամանակ, Հնդկաստանն այդ առումով մեծ ուշադրություն է դարձնում նաեւ ռազմարդյունաբերական շուկայում դերը բարձրացնելուն:

Այդ իմաստով, Հայաստանն ու Հնդկաստանը կարող են լինել փոխադարձ հետաքրքրություն ունեցող գործընկերներ, որոնք ունեն կոոպերացիայի ներուժ: Այդ իմաստով հատկանշական է, որ դեռեւս մարտին տեղեկություն եղավ Հնդկաստանից մոտ 40 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման մասին: Հնդկական մամուլը գրեց, որ Երեւանը ձեռք է բերել 4 Swathi տիպի ռադարներ, որոնք կարող են մինչեւ 50 կմ հեռավորությամբ տեղորոշել հակառակորդի արկեր, հրթիռներ, ականանետեր:

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսյան մարտերի ընթացքում ռազմարդյունաբերական իր մարտական հայտը ներկայացրեց Հայաստանը, ցույց տալով համաշխարհային ռազմարդյունաբերական շուկայում իր ներուժի որոշակի չափաբաժինը:

Հայ-հնդկական փոխշահավետ գործընկերության ռազմա-քաղաքական, անվտանգային բաղադրիչի ընդլայնումը կարող է էական նպատակ լինել Հայաստանի անվտանգային միջավայրի սահմանների ընդլայնման համատեքստում: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը իր անվտանգության սպասարկումը դիտարկում է ոչ միայն Հայաստան-Արցախ պետական սահմանի, այլ ռեգիոնալ ավելի լայն շրջանակով: Իսկ Հնդկաստանն այդ առումով կարող է լինել կարեւոր գործընկեր դեպի Արեւելք,եւ միաժամանակ Հայաստանի հետ գործակցությամբ Հնդկաստանը կարող է իր տնտեսական եւ անվտանգային ներուժով դառնալ Կովկասի անվտանգության համակարգի հավասարակշռության նոր սուբյեկտ, ստանալով նաեւ դեպի Արեւմուտք ծավալվելու գործընկերային հավելյալ հնարավորություն:

lragir.am/2020/08/15/572002/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail