Էրդողանը վարում է ծավալապաշտական քաղաքականություն. Մակրոն

Էրդողանը վարում է ծավալապաշտական քաղաքականություն. Մակրոն

21 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը Եվրոպան ապակայունացնող գործոն է: Այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 20-ին՝ «Paris Match» ամսագրին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է Մակրոնը, Թուրքիայի ներկայիս նախագահը «Եվրոպայում իրականացնում է ծավալապաշտական քաղաքականություն՝ հիմնված ազգայնամոլության և իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և ապակայունացման գործոն է»:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նման պայմաններում ԵՄ-ն պետք է իրատեսական գնահատական տա կատարվածին և իր շահերի հիման վրա գործողություններ ձեռնարկի:

«Ես ոչ մի դեպքում կողմնակից չեմ այդ սրացմանը: Այնուամենայնիվ, ելնելով սիմետրիկ գործողությունների անհրաժեշտությունից, ես կարևոր եմ համարում խուսափել անզոր դիվանագիտության գոյությունից», – շեշտեց նա:

Բացի այդ, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունները «արդեն ազդանշան են տվել» այդ մասին՝ մատնանշելով եվրոպական համերաշխության արդյունավետությունը:

Map of the Ancient World Rome and Armenia – In this map you can find where the Ottoman Empire you mentioned is

www.yerkir.am/news/view/211091.html

akunq.net/am/?p=72336

Facebooktwitterredditpinterestlinkedinmail