ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Իսկ Նիկոլ Փաշինյանին ասելն ամոթ չէ՞. յուղ են լցնում առանց ամաչելու

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Իսկ Նիկոլ Փաշինյանին ասելն ամոթ չէ՞. յուղ են լցնում առանց ամաչելու

24.08.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Ամոթ է ինձ մեղադրել հող հանձնելու համար, ապրիլյան պատերազմի թեմայի վերաբերյալ vասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը, հորդորելով փակել այդ թեման: Իհարկե, որեւէ լրագրող չհիշեցրեց Սարգսյանին իր հարցազրույցները Բլումբերգին եւ Կիսելյովին, որտեղ նա խոսում էր կազանյան պլանի եւ տարածքներ վերադարձնելու պատրաստակամության մասին, ասելով, որ համաձայնությունը չի եղել Ալիեւի մեղքով:

Մյուս կողմից, արժե քննարկել հարցը, թե արդյոք Հայաստանի որեւէ ղեկավար իրապես պատրաստակամ էր տարածք հանձնել, թե՞ նրանք ստիպված էին խոսել այդ հռետորաբանությամբ: Դա էլ քննարկելու հարց է՝ թե ինչու էին հաղթանակից հետո հաղթողները ստիպված խոսել այդ հռետորաբանությամբ, բայց այդ հարցերը պետք է քննարկել իսկապես «հող հանձնելու դիսկուրսից» ու մեղադրանքներից դուրս:

Ի վերջո, Հայաստանի նախկին երեք նախագահներին ու բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներին կարելի է ներկայացնել անձնական եւ պաշտոնեական պատասխանատվության բազմաթիվ այլ հարցադրումներ:

Ասուլիսում Սարգսյանի հայտարարության առումով առկա հարցը թերեւս այլ է. իսկ ամոթ չէ՞ «հող հանձնելու», «դավադիր պրոյեկտ» լինելու եւ այդօրինակ այլ բաների համար մեղադրել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մի բան, որ հեղափոխությունից անմիջապես հետո եւ առ այսօր անում է նախկին կառավարող համաիարգը, այդ թվում Սերժ Սարգսյանի նախկին ու ներկա կուսակիցները, թիմակիցները, մարդիկ, որոնք ներկայանում են Սերժ Սարգսյանի անունից, ներկայանում են նրա ընկեր, զինակից կամ որեւէ այլ բան:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ գոնե հորդորե՞լ է նրանցից որեւէ մեկին կամ դադարեցնել այդ ամենը, կամ դադարեցնել ներկայանալ իր անունից կամ իրեն առնչվող կարգավիճակով: Թե՞ ամոթ է «հող հանձնելու» համար մեղադրել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանին մեղադրելն ամոթ չէ:

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով համազգային կոնսենսուսի մասին, առաջարկեց ներքին կյանքում դադարեցնել նաեւ արցախյան հարցում հող հանձնելու վերաբերյալ մեղադրանքները:

Համազգային կոնսենսուսի լայն թեմայի առումով կառավարող մեծամասնության եւ վարչապետ Փաշինյանի պատասխանատվության հարցը բաց է, սակայն «հող հանձնելու» թեմայով ակնառու է, որ կրակի վրա պարբեական յուղ լցնում է նախկին կառավարող համակարգը, ու ինչպես ակնարկում է Սերժ Սարգսյանը՝ յուղ է լցնում առանց ամաչելու:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան

lragir.am/2020/08/24/573634/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail